«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է էներգետիկ անվտանգության փորձագետի եզրահանգումներն ընկերության գործունեության վերաբերյալ

05.10.2018 15:44
1226

«Գազպրոմ Արմենիա»-ն անհիմն է որակում էներգետիկ անվտանգության փորձագետ Էդուարդ Արզումանյանի՝ ընկերության գործունեությանն առնչվող եզրահանգումներն այն մասին, թե Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի կառուցման համար ներդրված գումարները ներառվել են գազի սակագնում, ինչպես նաև շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բարձրացված հարցերը: «Գազպրոմ Արմենիա»-ն «Արմենպրես»-ին պարզաբանում է տրամադրել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն)  գործունեությանը առնչվող եզրահանգումները անհիմն են և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ: Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որև ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:

Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40