Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը 75 տարեկան է

28.04.2022 12:18
4118

        Անդադրում որոնումների ու ոգորումների ճանապարհ է անցել Գագիկ Դավթյանը, ճանապարհ, որ բացառապես ինքն է հարթել համառ տքնանքով ու պատվախնդրորեն, հաճախ արհամարհելով «բաց ճակատով հաստ պատերին զարկվելու» ստույգ վտանգը, որից տակավին դպրոցական ըմբոստ պատանուն զգուշացնում էր Պարույր Սևակն իր նամակներից մեկում. «Պետք չէ, սիրելիս, ճակատդ ափսոս է - «էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»»:
    Դժվար է Գ. Դավթյանի ճանապարհն ամփոփել կենսագրական սովորական կաղապարների մեջ՝ ծնվել է..., սովորել է..., ավարտել է..., ծառայել է..., աշխատել է... և այլն: Այլապես չպիտի կարողանայինք գոնե արձանագրել, որ նա, իր բնօրրանի պատմական, հայեցի տեղանունները, այդ թվում օտարահունչ Ղափանի Կապան անունը վերականգնելու ըմբոստ պահանջատերն ու առաջին զանգահարը եղավ տակավին խորհրդային տարիներին: Հեշտ է այսօր տեղի-անտեղի հոլովել մեր ազգանվեր մեծերի անունները, բայց նա էր, ով «Խորհրդային Հայաստան» թերթում հանդես եկավ իր մեծ համագյուղացու՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կյանքն ու գործը ոգեկոչող լայնածավալ հրապարակումներով այն հեռավոր օրերին, երբ մարդիկ տակավին վախվորած շշուկով էին տալիս նրա անունը։ Ամեն ինչ չես թվարկի: Մանավանդ՝ ինքը դրա կարիքը չունի: Եվ եթե հիշատակեցինք այս երկու դրվագը, ապա այն երիտասարդների համար, որոնց հավաքական անունն է անկախության սերունդ:
  Գագիկ Դավթյանի ճանապարհի յուրաքանչյուր հանգրվանը մի նոր սկիզբ է նշանավորել: Վկա նրա հիշատակները հայրենի Դավիթբեկի դպրոցում, որի անվանակոչման նախաձեռնողն ու իրականացնողն է եղել, վկա Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիներին գործունեությունը «Հայաստանի Հանրապետություն»  թերթի հիմնադիր խմբագրակազմում, վկա «Սյունիք» թերթը, որի հիմնադիր գլխավոր խմբագիրն է եղել և վերջապես վկա այն պատկառելի ժառանգությունը,  որ այսօր կարդում են աշխարհի 17 լեզուներով և որ սեփականությունն է ոչ միայն հայ գրականության ժառանգության:


Ծնունդդ շնորհավոր, սիրելի Գագիկ Դավթյան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40