«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում

19.06.2020 16:06
1190

Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած տարիֆների արդյունքում ընկերությունը հուլիսի 19-ից սկսած այլևս չի կարող վճարել 1000 աշխատողի, այսինքն` կարվեն այդ չափով կրճատումներ:  Թադևոսյանն այս մասին ասաց ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում: 

«Երբ տարիֆում նախատեսված է այդքան, ես չեմ կարող պահել, 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու հանձնաժողովի նշած տարիֆով՝ սկսած 2020-ի հուլիսի 19-ից: Ես պետք է հենց հուլիսի 19-ին ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական բալանսը չխախտեմ»,-ասաց Թադևոսյանը: 

Ընկերությունը դեռ հստակ չգիտի, թե որ հազար հոգուն կրճատի: Տնօրենը հանձնաժողովին հորդորել է ներկայացնել կրճատվող աշխատողների հաստիքացուցակ, որպեսզի ընկերությունը լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորություն ստանա և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկի ու գտնի լուծումներ: 

Առաջին մեծաքանակ կրճատումը, ոը ընկերության տնօրենը տեսնում է, հսկիչների շրջանում է: Նրա խոսքով՝ այդ որոշումն արդեն կայացվել է մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ի կողմից: «2 անգամ պակասեցվել է հսկիչի գործը, այսինքն այն գործը, որ պետք է անեին 3 օրում, հիմա թույլատրված է անել 6 օրում: Այսինքն` օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա: Դրա համար ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են»,-ասաց տնօրենը:

Թադևոսյանի խոսքով ՝ հիմա իրենք փորձում ենք կազմակերպել, մեթոդոլագիան գտնել և գնալ առաջ: 

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ինքը մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությունը՝ իր աշխատավարձը պակասեցնելու համար: «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանին»,-ասաց նա: 

«Գազպրոմ Արմենիա»-ում աշխատավարձերի այլ կրճատումներ ևս սպասվում են:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40