Գեւորգ Փարսյանի կերպարը Ժամանակակիցների ընկալումներում

11.10.2018 11:35
2840

Հասմիկ Համբարձումյան, Գեւորգ Փարսյանի ուսուցչուհի

Կարծում եմ՝ ուսուցիչների մեծ մասը տարիներ անց իրենց նախկին աշակերտներին առավել սիրով են հիշում, որովհետեւ կրտսեր դպրոցից նրանց մանկական չարաճճի, սրամիտ, հումորով լի արարքներն են մտապահում (հատկապես, եթե խոսքը վերաբերում է տղաներին):

Միջին եւ ավագ դպրոցից ազատություն, ինքնուրույնություն ստանալու, անհատականության կայացմանը միտված դրսեւորումների խենթություններն են հիշում: Սա ընդհանուր է, որ տարիներ անց հիշում եմ:

Իսկ հիմա փորձեմ այդ ընդհանուրի միջից առանձնացնել Գեւորգին՝ իրեն բնորոշ հատկանիշներով.

-ընկերասիրություն, որի վկայությունը նրա նվիրյալ ընկերների հսկայական ջոկատն էր քաղաքի բոլոր անկյուններում, քաղաքի բոլոր դպրոցներում,

-ընկերների այդ ջոկատում միջոցառումներ ձեռնարկելու, կազմակերպելու ուրույն ձեռագիրը,

-առատաձեռնությունը, հոգու շռայլությունը, իր ունեցածը մեծ ու փոքրի հետ առանց ափսոսանքի կիսելու հատկությունը,

-հարգալից վերաբերմունքն իր ծնողների եւ իր ընկերների ծնողների, ուսուցիչների նկատմամբ:

Մտածում եմ, որ համադասարանցիները, ընկերները, կարդալով այս նկարագիրը, հիմնականում համամիտ կլինեն: Բայց շատ բան էլ կավելացնեն, որովհետեւ Գեւորգը միշտ էլ լի էր հանելուկներով, առեղծվածներով, որը շատ տեսանելի էր շրջապատին, քիչ՝ ուսուցիչներին: Բնական է:

Ավարտեմ բարեմաղթանքով՝ ապագայի համար սերմերը միշտ անվախ եւ վստահ ցանիր…

 

Էդգար Խաչատրյան, «Դալմա ինվեստ» ՍՊԸ տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու

Գեւորգ Փարսյանին ճանաչում եմ 2002 թվականից, երբ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ընդունվել էր նաեւ ինքը:

Սովորելով ավելի քան հարյուր ուսանողի հետ, կարող եմ առանձնացնել Գեւորգին՝ որպես չափազանց կազմակերպված, դաստիարակված եւ առաջնորդին հատուկ հատկանիշներով օժտված, հային վայել՝ ընտանիքին նվիրվածությամբ, ընկերասիրությամբ եւ հայրենասիրությամբ:

Պատանեկան տարիքից արդեն իսկ ուներ հասուն մարդու մտածելակերպ:

Միշտ հատուկ սիրով եւ նվիրվածությամբ է արտահայտվել իր ծննդավայր Կապանի մասին, ակնածանքով էլ վերաբերվել: Ունենալով բազում հնարավորություններ եւ աշխատանքի առաջարկներ մայրաքաղաք Երեւանում՝ երբեւիցե չի ցանկացել ապրել այնտեղ՝ նախապատվություն տալով իր բնօրրանին՝ ձգտելով օգտակար լինել:

Գեւորգի հետ միասին ընդունվեցինք նաեւ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ (որպես 2-րդ մասնագիտություն), սակայն սովորելով մեկ ուսումնական տարի, ես ծանրաբեռնվածության պատճառով թողեցի ուսումս, ինչը չի կարելի ասել Գեւորգի մասին,  ով իրեն հատուկ նպատակասլացությամբ ավարտին հասցրեց նաեւ այդ ուսումը:

 

Միքայել Մակինյան, Գեւորգ Փարսյանի ուսանողական ընկեր, իրավաբանական գիտությունների թեկնածու

Գեւորգ Փարսյանին ճանաչում եմ 2002 թվականից, երբ երկուսս էլ ընդունվել էինք Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:Սովորելով միեւնույն կուրսում՝ սկզբից եւեթ սկսել ենք ընկերություն անել:

Օժտված է մարդկային բարձր հատկանիշներով՝ ընկերասիրություն, ընկերոջն օգնելու պատրաստակամություն:

Լինելով 17 տարեկան՝ նա իր մտածելակերպով, վերաբերմունքով կարծես տասը տարով մեծ լիներ հասակակից կուրսընկերներից: Մի խոսքով՝ տղամարդուն հարիր դրական բոլոր հատկանիշներով է օժտված Գեւորգ Փարսյանը:

Ես շատ ուրախ եմ, որ ունեմ Գեւորգի նման հիանալի ընկեր:

Գեւորգը շատ է սիրում իր ծննդավայրը՝ Կապանը եւ երբեք չի ցանկացել ապրել մեկ ուրիշ քաղաքում:

 

Սուսաննա Օհանջանյան, Գեւորգ Փարսյանի ուսուցչուհի

 Միշտ հաշտեցնողի դերում էր:

Պատրաստակամ՝ օգնելու ընկերոջը:

Իր հասակակիցների համեմատ ավելի հասուն էր:Որեւէ միջոցառում կազմակերպելու համար գրեթե միշտ վստահում էի նրան:

Համադասարանցիները սիրում ու հարգում էին նրան:

Սովորում էր լավ, հատկապես հումանիտար առարկաները:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա հարգանքով էր վերաբերվում իր ուսուցիչներին, եւ դա կեղծ չէր:

Չարաճճիությամբ աչքի չի ընկել: Ավելին՝ միշտ փորձում էր դասարանը եւ դասարանցիներին պահել խաղաղության մեջ:

Աչքի էր ընկնում հավասարակշռությամբ եւ կարողանում էր դժվարին իրավիճակներից դուրս գալու ելք գտնել:

Խաղաղասեր էր եվ լավ ընկեր:

 

Արման Սարգսյան, Գեւորգ Փարսյանի ուսանողական ընկեր, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու

Գեւորգին ճանաչում եմ դեռեւս ուսանողական տարիներից: Ուսանողական կյանքի առաջին իսկ օրերից սկսած նրա մարդամոտությունն ու կապանցուն բնորոշ պարզությունը հող հանդիսացան հետագա մեր ընկերական հարաբերություների ձեւավորման համար: Ուսումնառության ամբողջ ընթացքում աչքի էր ընկնում բարձր կարգապահությամբ, օրինակելի ուսանողին հատուկ պարտաճանաչությամբ եւ բարձր առաջադիմությամբ: Շատ մարդասեր էր եւ պատրաստ էր միշտ օգնության հասնել ոչ միայն ընկերներին, մտերիմներին, այլ նաեւ ցանկացած անձի, ով կդիմեր իրեն: Գեւորգին ճանաչում եմ որպես ազնիվ, արդարամիտ, մարդկային հարաբերություններն արժեւորող եւ իր հայրենիքի բարեկեցության համար մտահոգված անձնավորություն:

Համոզված եմ, որ համայնքապետի այն թեկնածուն է, ով կարող է լուծել Կապանի առջեւ ծառացած հիմնախնդիրները, եւ քվեարկելով Գեւորգի օգտին՝ կապանցին կքվեարկի իր քաղաքի ու գյուղերի բարեկեցության համար:

 

 

 

 

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը

24.04.2026 15:48

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

24.04.2026 15:45

Ապրիլի 24-ին հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն

24.04.2026 15:41

Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2026 15:34

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24.04.2026 15:27

ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը կփորձի ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա. Զախարովա

24.04.2026 15:25

Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին

24.04.2026 15:21

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 15:11

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

24.04.2026 15:08

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53