Զելենսկին կարող է գալ մեր երկիր, Պուտինը` ոչ. Քոչարյանը քննադատեց ՀՀ իշխանության քայլերը

23.05.2026 21:02
408

ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անհեթեթ է համարում Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառով ստեղծված իրավիճակը։ Նա այդ մասին խոսեց Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Քոչարյանը նշեց` Հայաստանը միջազգային մի համաձայնագրի է միացել` Միջազգային քրեական դատարանի, որի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող գալ մեր երկիր, սակայն փոխարենը գալիս է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուրեմն Զելենսկին կարող է գալ, ՌԴ նախագահը չի կարող գալ։ Լավ, բարեկամ երկրի, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80 տոկոսի բարեկեցության մի զգալի մասը, ո՞նց եք նման բաներ անում։ Ու մտածում եք, որ սա հետևանքներ չի՞ կարող ունենալ։ Իհարկե, ունենալու է և՛ քո անվտանգության, և՛ քո տնտեսական հարցերի վրա։ Ես կարծում եմ, որ այդ ամբողջ շղթան պետք է վերանայվի»,– հայտարարեց նա։

Ըստ Քոչարյանի` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։ Նրա խոսքով` բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնց անգամ ԱՄՆ–ն չի միացել, սակայն մենք, առաջ ընկած, որտեղ ով ինչ կոնվենցիայի միանում է, մենք էլ ենք միանում։

Հիշեցնենք` Հայաստանը 2024 թ. փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել:

arm.sputniknews.ru

Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

03.11.2026 17:09

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

03.11.2026 15:55

ՀԱՊԿ-ը հուսով է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

03.11.2026 15:49

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02

Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37