«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պարգևատրեց իր ներկայության մարզերի առողջապահական հաստատությունների 500 աշխատողի

23.06.2020 14:46
1133

«Բժշկական աշխատողի օրվա» կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված  խումբը, որոշում կայացրեց պարգևատրել իր ներկայության մարզերի 500 բուժաշխատողի։ 

Ընկերությունը ամեն օր պայքարում է համաճարակի դեմ՝  համագործակցելով առողջապահական հաստատությունների հետ, պահպանելով պարետատան բոլոր որոշումները և պահանջները : Ընկերությունը նաև պայմանավորվածություն է ձեռք բերել առաջատար լաբորատորիաների հետ և իր սեփական միջոցներով իրականացնում է ընկերության աշխատողների լայնածավալ թեստավորում։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ.

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք մեր շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի առթիվ: Երկար ժամանակ բուժաշխատողները՝ բժիշկները, բուժքույրերը, բժշկական հաստատությունների վարչական մասի աշխատողները, շտապօգնության անձնակազմի վարորդներն ու բժիշկները, լաբորատորիաների և դիսպանսերների աշխատակիցները գտնվում են համավարակի չհայտարարված պատերազմի առաջնագծում: Դուք արժանապատվորեն ընդունեցիք այս մարտահրավերը: Դուք պայքարում եք համավարակի դեմ ՝ փրկելով միլիոնավոր մարդկանց կյանքը՝ միևնույն ժամանակ վտանգելով ձերը:
Եվ սա ոչ միայն մեր գնահատականն է առողջապահության աշխատողներին, այլև պարզապես փորձ է վերադարձնել ձեզ մարդասիրության մի մասը, որը դուք այսօր տալիս եք հասարակությանը։ Ես խոնարհվում եմ ձեր առջև՝ ձեր մատուցած ծառայության, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, որով դուք կատարում եք ձեր պարտականությունը»։

Կորոնավիրուսային վարակի պատճառով կարանտինային միջոցառումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որի հայաստանյան ակտիվներում աշխատում է շուրջ 2500 մարդ, սանիտարական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և վիրուսի տարածմանը հակազդելու նպատակով պարբերաբար լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում։ Սանիտարահիգիենիկ կանխարգելման նպատակով ընկերության ձեռնարկություններում համաճարակային իրավիճակը շուրջօրյա վերահսկվում է։  Հիվանդության կանխարգելման և ժամանակին հայտնաբերման նպատակով ծառայությունների գործունեությունը համակարգվում է մեկ կենտրոնից։ Բուժաշխատողները ավելացրել են այցելությունների և քննությունների քանակը: Ընկերության ձեռնարկություններն ապահովված են ախտահանիչ միջոցներով, ոչ կոնտակտային ջերմաչափերով և անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներով:  Պարբերաբար կատարվում է տրանսպորտի և աշխատատեղերի կանխարգելիչ ախտահանում։

Ընկերությունը իրականացնում է նաև հակաճգնաժամային  հումանիտար և սոցիալական ծրագրեր, որի ընդհանուր բյուջեն գերազանցում է 60 մլն դրամը: Մասնավորապես, ընկերության կողմից երկու ամիս շարունակ  60 տոննա սննդամթերք տրամադրվեց ազդակիր համայնքների 2 600 ընտանիքների , որոնք չունեն մշտական աշխատանք: Ընկերությունը նաև ֆինանսական օգնություն տրամադրեց Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին և Արցախյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին: 

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ իրականացվեցին երեխաների  առողջության պահպանմանը ուղղված  մի շարք ծրագրեր, մասնավորապես, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսական օգնություն  ցուցաբերեց ընկերության ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների՝ դեղեր գնելու նպատակով (Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում): Ընկերության մշտական ուշադրության կենտրոնանում են նաև հեմատոլոգիական և նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաները։

armtimes.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01