Մհեր Եղիազարյանի մահվան գլխավոր պատասխանատուն արդարադատության նախարարն է. «Երկիր ծիրանի»

31.01.2019 19:30
1299

Մհեր Եղիազարյանի մահվան գլխավոր պատասխանատուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը պետք է ունենա այն անձանց ցուցակը, որոնք իրենց քաղաքական բանտարկյալ են համարում, եւ հատուկ մոտեցում դրսեւորի ու հատուկ հսկողություն սահմանի նրանց վարքագծի նկատմամբ: «Հակասությունն այն է, որ Արտակ Զեյնալյանը ժամանակին հայտարարել է, թե քրեակատարողական հիմնարկներում քաղաքական բանտարկյալներ չկան, մինչդեռ պարզվել է, որ կան մարդիկ, որոնք իրենց այդպիսին են համարում: Այն մարդիկ, որոնք հացադուլ են հայտարարում, պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- նշեց նա:Փոստանջյանը շեշտեց, որ այս դեպքը, ինչպես նաեւ Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտումը, որը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, խոսում է այն մասին, որ Հայաստանում շարունակվում է բռնապետական իշխանությունը: Ընդդիմադիրը հավելեց, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունն աշխատում է այն ուղղությամբ, որ երկրում բռնապետությունն արմատախիլ անի, սակայն դրա համար պետք է ցանցային պայքար մղել: Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի վարած քաղաքական գիծը ոչ մի բանով չի տարբերվում Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքականությունից:



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40