«Մեզ համար Իրանը մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր». Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իրանի ազգային տոնը

10.02.2023 21:02
882

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել:

Փոխվարչապետը մասնավորապես ասել է.

«Ողջունում եմ բոլոր ներկաներին եւ սրտանց շնորհավորում հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ:

Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել է Իրանի յուրօրինակ հեղինակությանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Հայ եւ իրանցի ժողովուրդները, ապրելով միեւնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային կուռ թելերով: Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակում են թե՛ հայերիս եւ թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների եւ հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշը լինել:

Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով եւ տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության եւ իսլամի օրինակելի երկխոսությամբ եւ փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ։

Հարգելի՛ ներկաներ,

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Եվ մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ընթացել են զարգացման վերընթաց ուղիով: Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են ապրում, եւ լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջեւ փոխգործակցության օրակարգը:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Լիահույս ենք, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանան։

Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված է համագործակցության բազմոլորտ օրակարգ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ընդլայնել միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման:

Մեզ համար Իրանը մինչ օրս եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Կրկին շնորհավորում եմ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ եւ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն:

Շնորհակալություն»:

news.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21