Գեղանկարչական սիմպոզիում՝ նվիրված Ակսել Բակունցի 125-ամյակին

13.05.2024 10:35
874

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան հոբելյանական 125-ամյակի առթիվ Հայաստանի նկարիչների միության Սյունիքի բաժանմունքի ղեկավար Արամ Մաշուրյանի և Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ա․Բակունցի տուն–թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գեղանկարչական պլեներային սիմպոզիում։

Մայիսի 5–ից 9–ը հանրապետությունում ճանաչված նկարիչներ Արմեն Լոռենցը, Արա Հայթայանը, Սամվել Չիբուխչյանը, Հրաչյա Սաֆարյանը, Գոռ Աբրահամյասնը, Լորիկ Մինասյանը, Արտաշես Աբրահամյանը ժամանել ու մասնակցել են միջոցառմանը։ Նրանք Գորիսի տարածաշրջանի տարբեր հատվածներում, չնայած եղանակային անբարենպաստությանը, վրձնել են բազմաթիվ գեղանկարչական էտյուդներ, որոնք հոբելյանական միջոցառման ընթացքում կցուցադրվեն թանգարանում։

Ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը մեկ նկար կնվիրի թանգարանին՝ հարստացնելով ֆոնդային հավաքածուն։

Նախագծի իրականացումը հովանավորվել է Գորիսի «Միրհավ» և «Մինա» հյուրանոցների տնօրինության կողմից, որի համար հայտնում ենք խորին շնորհակալություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40