«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

22.08.2024 17:54
610

2023 թ նոյեմբերի սկզբից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հիմնադրվել է նոր կառույց՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝

•      հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտությունների իրականացում և դրանց արդյունքների հանրահռչակում,

•      միջգիտակարգային պարբերական գիտաժողովների, դասընթացների, աշխատաժողովների կազմակերպում,

•      գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում, ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածների հրապարակում,

•      գիտահանրամատչելի դասախոսությունների կազմակերպում բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար,

•      փաստերի, պատմական իրադարձությունների խեղաթյուրմամբ ներկայացվող տեղեկատվական հոսքերի բացահայտում և հակազդում,

•      միջազգային, տարածաշրջանային և հայաստանյան, ինչպես նաև հայկական սփյուռքի գիտական, վերլուծական և լրագրողական կենտրոնների և առանձին անձանց հետ համագործակցություն:

Հիմնադրամը տպագրում է նաև գրքեր, անցկացնում գիտաժողովներ, որտեղ նույնպես հայ և արտերկրի գիտնականները անդրադառնում են վերոնշյալ հարցերին։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բազմաթիվ հրապարակումներում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող պատմագիտական կեղծարարություններին։

Օրինակ, 2024 թ ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որը պատմության տարբեր դրվագների աղավաղման խտացում է։ Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը Ստալինից 2300 տարի առաջ հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի» (տե՛ս այստեղ)։ Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու լի կեղծիքներով, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Անգամ հարկ չկա հակափաստարկելու, որ մթա 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Դա բավարար չէ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մթա 612 թվական։ Ընդ որում, իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա Ատրոպատենեն մթա 7-րդ դարով թվագրելու, առավել ևս ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ։

Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին

Պատմագիտական զեղծարարությունները Ադրբեջանի պատմության վերաբերյալ

Միջնադարյան ոչ մի քարտեզում Ադրբեջան անուն գոյություն չունի Ռուբեն Գալչյան

Իսկ հարցին, թե ինչու ցարական շրջանում կամ խորհրդային առաջին շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով, Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։

Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին տես

«Միջնադարյան ադրբեջանցու» ստեղծման ուղիղ համեմատականը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ըստ Ի Պետրուշևսկիի աշխատանքների

Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն սկսել են ադրբեջանցի կոչվել 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ վարած քաղաքականության շրջանակում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. համամիութենական մարդահամարով Ադրբեջանի տիտղոսակիր ժողովրդի ներկայացուցիչները (նաև Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար ամրագրվեց այդ անվանումը։

Նորություն չէ, որ ալիևյան ռեժիմը հսկայական միջոցներ է ծախսում, որպեսզի «ստեղծի» Ադրբեջանի պատմությունը և գողանա հարևան երկրների և ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Ադրբեջանցի մասնագետներն այդ գործը սկսել էին դեռևս խորհրդային տարիներին, սակայն նրանք առավել ակտիվացան հատկապես հետխորհրդային տարիներին։ Ադրբեջանի իշխանությունները առաջնահերթ թիրախավորել են հայ ժողովրդին և Հայաստանը։ Բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում աղավաղել և յուրացնել հայերի և Հայաստանի պատմությունը։ Ավելին, փորձ է արվում հայերին մեղադրել այն արարքներում, որ իրենք են գործել։ Դրա վառ օրինակն է, այսպես կոչված, «Խոջալուի» դեպքերը։ Ադրբեջանցի զինյալները կոտորեցին Արցախի Իվանյան (Խոջալու) բնակավայրից հեռացած խաղաղ բնակչությանը, այնուհետև սկսեցին պետական մակարդակով այդ ամենը բարդել հայկական կողմի վրա (տես՝ Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին

Ադրբեջանի ղեկավարությունը առաջ է քաշել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որի հիմնական գաղափարն այն է, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանցիների պատմական տարածքներն են, և իբր այդտեղի իսկական բնիկները եղել են ադրբեջանցիները։ Նախ և առաջ պատմական փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջան ասելով մինչև 20-րդ դարը նկատի են ունեցել միայն Արաքս գետից հարավ ընկած պատմական, իրանական Ատրպատականը։ Երկրորդ՝ կովկասյան թաթարներին ադրբեջանցի սկսել են կոչել միայն 20-րդ դարի 30-ական թվականներից։ Երրորդ՝ այն տարածաշրջանը, որտեղ այսօր գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետությունը, պատմական աղբյուրներում կոչվել է միայն Աղվանք, Առան, Շիրվան և այլն, բայց ոչ՝ Ադրբեջան։

Վերոնշյալ թեզն առաջ քաշելով՝ Ադրբեջանը մի քանի նպատակներ է հետապնդում՝ փորձել յուրացնել Հայաստանի Հանրապետության տարածքը, իր սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել Ադրբեջանի ներսում առկա բազմաթիվ հիմնախնդիրներից։ Երկրորդ՝ Թուրքիան, այս հարցում աջակցելով Ադրբեջանին, ցանկանում է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մոռացության տան Արևմտյան Հայաստանը և Հայոց ցեղասպանության հարցը։ Երրորդ՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների բնակեցումով ցանկանում են Հայաստանում ներքին, միջէթնիկական խնդիրներ առաջացնել, հետագայում նաև՝ փորձել միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Փաստորեն, Ադրբեջանը փորձում է այս կեղծ թեզի իրագործմամբ Հայաստանի բնակչության ազգային կազմը փոխել։

Այսպիսով, Ադրբեջանը խոսում է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին այն դեպքում, երբ ինքն՝ Ադրբեջանը, մինչ օրս ներողություն չի խնդրել Ադրբեջանից բռնագաղթված հայերից և ոչ մի փոխհատուցում չի տվել նրանց։ Չեն պատժվել նաև այն ադրբեջանցիները, որոնք 1988-2023 թթ ընթացքում հայերի նկատմամբ հանցագործություններ են կազմակերպել և իրականացրել։

Ադրբեջանի տարածքում նաև շարունակվում է իշխանությունների կողմից հովանավորվող մշակութային ցեղասպանությունը՝ հայկական հետքի վերացումը Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այսօր` 21-րդ դարում, հայ ազգը և Հայաստան պետությունը նոր մարտահրավերների առջև են կանգնել։ Ժամանակին մեր պետության սահմանները այնպես են գծագրվել օտարների կողմից, որ այսօր մենք հայտնվել ենք բավականին բարդ աշխարհագրական միջավայրում։ Ունենալով կայուն, բարիդրացիական հարաբերություններ մեր հարավային և հյուսիսային քաղաքակրթությունների հետ, խոսքը իրանական և վրաց-կովկասյան քաղաքակրթական տարածքների մասին է, ցավոք սրտի մենք նույնը չենք կարող ասել մեր արևելյան և արևմտյան ուղղությունների մասին։ Թյուրքական աշխարհի կարևորագույն բաղադրիչը կազմող երկու պետությունների (Թուրքիա, Ադրբեջան) համար հայկական քաղաքակրթությունը իր իսկ գոյությամբ խոչընդոտ է հանդիսանում իրենց հեռագնա ծրագրերում։ Սակայն այդ ամենը գիտակցելով հանդերձ մենք պետք է հասկանանք, որ նրանք մեր հարևան պետություններն են և պետք է փորձենք կարգավորել  հարաբերությունները նրանց հետ։ Ինչպիսի մեխանիզմներով կամ ինչպիսի մեթոդներով մենք դրան կհասնենք, դա հարցի այլ կողմն է։ Սակայն այս տեսանկյունից մենք պարտադրված ենք ինչ-որ լուծումներ գտնել, լուծումներ, որոնք, սակայն, վնաս չեն հասցնի մեր պետության գերակա շահերին և կլինեն միայն հայանպաստ։

 

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04