Հիշենք, ոգեկոչենք եւ դասեր քաղենք

24.04.2021 10:34
4130

Ահա 106 տարի է ՝ մեր սրտերում տնքում է 1915-ի վերքը: Արնածոր մի վերք, որ դժվար թե սպիանա նույնիսկ հազարամյակներ հետո: Ապրիլի 24-ը մեր Գողգոթան է, որ աշխարհին միշտ հիշեցնելու է , թե ինչպես ճղակոտոր ու ծաղկաթափ եղավ հինավուրց մի ժողովուրդ, բովանդակ մի երկիր: Ապրիլի 24-ը մեր ողբերգությունն է ու մեր դասը: Քանզի մենք ճանապարհ ունենք անցնելու, պիտի հիշենք, որ եղել է ոչ միայն անզեն ու խեղճ ժողովրդի կոտորած ու լլկում, այլև հերոսական ինքնապաշտպանության՝ Վան-Վասպուրական, Շապին-Գարահիսար,  Մուշ, Սարդարաատ և իհարկե, Լեռնահայաստան: Թուրքի ձեռքը չհոգնեց անզեն մարմիններ թրատելուց, այլ պարզապես դեմ առավ մի նիհար, բայց ջղուտ բազկի, որն ուժեղ էր իրենից ՝ ծալվելու անհնարինության չափ:

Եվ ուրեմն ոչ միայն գլուխ խոնարհենք մեր մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջև, այլև ոգեկոչենք ազգային-ազատագրական շարժման նվիրյալների, մեր ազատամարտերի մասնակիցների սխրանքները, դասեր քաղենք անցյալից ու ներկա մեր ընթացքից, որ պատրաստ լինենք դիմակայելու մարտահրավերներին և ապրելու ապագայում:

Բայց նախևառաջ՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24