Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. մանրամասներ

12.06.2020 14:08
1295

26-ամյա ադրբեջանցին հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այժմ զրուցում են նրա հետ։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի է հայտնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը։

«Նա 26 տարեկան է, մայրն ուկրաինացի է, հայրը` ադրբեջանցի։ Ռուսերեն էլ է խոսում, ադրբեջաներեն էլ։ Մայրը թողել, փախել, գնացել է իր երկիր, հայրը երեխային հանձնել է մանկատուն, հետո հայրը մահացել է։ Մանկատանը 16 տարի ապրելուց հետո նրան ասել են` գնա, գլուխդ պահիր։ Գնացել է, այստեղ–այնտեղ չոբանություն է արել, ապրել է։ Հետո երեկ, ժամը յոթին իր ֆերմերի հետ վիճել է, ժամը 11-ին նա քնել է, սա էլ պոստի տակով շրջանցել, եկել է մինչև Ճամբարակ, այնտեղից լույսերը երևացել են, ճանապարհով եկել, հասել է Արեգունի։ Անունը չգիտեմ, բայց ազգանունը Ալիև է»,– ասաց դպրոցի տնօրենը։

Վարդանյանի խոսքով` այս պահին ԱԱԾ աշխատակիցները զրուցում են նրա հետ։

Հիշեցնենք, որ հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք ձերբակալվել են 2014 թվականին Արցախի տարածքում:

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Պատանդների վերջին փոխանակումը հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել 2019թ.–ի հունիսի 28-ին։ Այդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով փոխանակեցին միմյանց տարածքներում պահվող Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Ադրբեջանում այժմ գտնվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը, որը 2018թ.–ի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Իսկ նախորդ տարի` 2019 թվականի օգոստոսին, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40