Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողների գցած հրդեհներն այրում են մարդկանց պաշարած խոտը. ՄԻՊ Сохранить Համօգտագործել

01.09.2021 10:54
1230

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։

Արման Թաթոյանն ընդգծում  է, որ  Կութ գյուղի բնակիչներից մեկն օգոստոսի 31-ին, ժամը 17:00-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեկտար խոտհարք և հավաքել է մոտավորապես 500 հակ խոտ։ Հրդեհը ժամը 17:00-ի սահմաններում իր խոտի հակերից հեռու է եղել ընդամենը 4-5 մետր:

ՄԻՊ-ը հայտնում է, որ ահազանգերը նաև այն մասին են, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։

«Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերից տարբեր ժամերի ահազանգեր ենք ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը: Կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ: Հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում փրկարար ծառայողները, նրանց աջակցում են բնակիչները: Բայց համապատասխան տեխնիկա հնարավոր չէ օգտագործել բոլոր տեղերում, քանի որ հրդեհը տարածված է տեխնիկայի համար դժվար հասանելի բարձրադիր վայրերում։ Իսկ եղանակային պայմանների պատճառով հրդեհներն ավելի են տարածվում:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում հաջողվել է մարել միայն Սոթքի ուղղությամբ հրդեհը:

Ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:

Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը, ստուգումները, վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08