Գեղարվեստի տոն՝ երեխաների համար․ ցուցահանդես Գորիսում

01.06.2025 18:12
590

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Գեղագիտության ազգային կենտրոնի «Գորիս» ստորաբաժանման սրահը դարձավ գունավոր, ստեղծագործ ու հմայիչ մի աշխարհ՝ հյուրընկալելով ավանդական ամենամյա ցուցահանդեսի մասնակիցներին:

Ցուցադրությանը ներկայացված էին տասնյակ սաների աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ, խեցեգործության նմուշներ և ձեռքի այլ ստեղծագործություններ, որոնք վկայում էին փոքրիկների անհատական մտածողության, գեղագիտական ճաշակի և ստեղծարար մտքի մասին։

Ցուցահանդեսը բացվեց «Գորիս» ստորաբաժանման տնօրենի՝ գեղանկարիչ Արամ Մաշուրյանի ողջույնի խոսքով։ Նա շնորհավորեց երեխաներին տոնի կապակցությամբ և շեշտեց գեղագիտական կրթության կարևոր դերը նրանց ապագայի կերտման գործում։

Ելույթներով հանդես եկան նաև արվեստի ոլորտի մասնագետներ, մշակութային գործիչներ ու մտավորականներ, ովքեր ոչ միայն բարձր գնահատեցին ցուցադրված աշխատանքների որակն ու թեմատիկ բազմազանությունը, այլև առանձնահատուկ ընդգծեցին մանկավարժների նվիրական աշխատանքը սաների գեղագիտական դաստիարակության գործում։

Միջոցառման տոնական տրամադրությունն ամբողջացրին Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաները՝ երաժշտական կատարումներով։ Մասնավորապես փայլեցին փողային նվագախմբի ելույթները, որոնք ներկաների կողմից ընդունվեցին ջերմ ծափահարություններով։

Ցուցահանդեսը դարձավ երեխաների ստեղծագործ ոգու տոնակատարություն՝ մեկ անգամ ևս վկայելով, որ Գեղագիտության ազգային կենտրոնի «Գորիս» ստորաբաժանումը ոչ միայն պահպանում, այլև զարգացնում է Գորիսի գեղարվեստական կրթության հարուստ ավանդույթները, որոնց հիմքը դրվել է դեռևս 1970-ականներին կազմակերպված նկարչական դպրոցի կողմից։

Այսպիսի նախաձեռնությունները վերստին հաստատում են, որ արվեստը շարունակում է լինել աճող սերնդի կրթության եւ դաստիարակության  հզոր գործոն՝ ձևավորելով մտածող, գեղեցկության արժևորումն ու ստեղծագործ աշխարհընկալումն ունեցող նոր սերունդ։

Վարդան Սարգսյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40