Գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ծննդյան օրն է

21.09.2020 18:54
6912

Հարգելի պարոն գեներալ

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Երկու տարի առաջ՝ 2018 թվականին, Դուք տեղափոխվեցիք Սյունիքից՝ պաշտոնական առաջխաղացման պատճառով:

Առաջին հայացքից թվում էր, թե մոռացվելու եք, ինչպես մոռացվել են Սյունիք եկած-գնացած բարձրաստիճան զինվորականներից, պաշտոնյաներից շատերը:

Սակայն, ի տարբերություն նրանց, Դուք եւ Ձեր բարի համբավը մնաց սյունեցիների հիշողության մեջ:

2009-13 թթ. ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային միավորման շտաբի պետն էիք, 2013-18 թթ.՝ նույն կորպուսի հրամանատարը: Եվ բազմաթիվ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ լավագույնս էիք կատարում շտաբի պետի եւ հրամանատարի Ձեր պարտականությունները:

Դրանում մենք վերստին համոզվեցինք 2016-ի ապրիլյան օրերին (երեք անգամ մեր ստեղծագործական խումբը եղավ կորպուսի կողմից պաշտպանվող դիրքերում):

Դրանում համոզվեցինք՝ քանիցս մասնակցելով զորամիավորման մեծամասշտաբ վարժանքներին, որոնք ամեն անգամ ցուցանում էին Ձեր գլխավորած զորամասերի մարտական բարձր պատրաստվածությունը:

Բայց Ձեր սյունիքյան գործունեությունը չէր պարփակվում միայն զինվորական կյանքով:

Դուք սյունեցիների հետ էիք ե՛ւ դժվարությունների ժամին, ե՛ւ ուրախության կամ տոնական պահերին: Պարզապես դարձել էիք մեզանից մեկը եւ մերժում էիք այն ամենը, ինչ մերժելի էր Սյունիքի համար: Ուշագրավ էր հատկապես Ձեր հարգալից վերաբերմունքը խոսքի ազատության եւ հատկապես մարզային «Սյունյաց երկրի» հանդեպ:

Նաեւ այդ ամենի արդյունքում էր, որ Ձեզ շնորհվեց Գորիսի պատվավոր քաղաքացու կոչում:

Այդ ամենի շնորհիվ էր, որ երկու անգամ Ձեզ վստահվեց Սյունյաց աշխարհի բոլոր վանքերի գլուխ եւ շնորհաբաշխության աղբյուր Տաթեւի վանքի խաչի քավորի դերը:

Դուք հասցրել էիք ծանոթանալ Սյունիքի հազարամյակների հերոսական պատմությանը եւ առիթի դեպքում բարձրաձայնում էիք ճշմարտությունը՝ Սյունիքը եղել եւ մնում է հայոց անկախ պետականության հավերժական ողնաշարը:

Հաշվի առնելով Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը, հայրենյաց գործերին Ձեր նվիրվածությունը, առաջ եք քաշվել ու այսօր հանդիսանում եք ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ Զորքերի ուժերի Միացյալ խմբավորման հրամանատար` դրանից բխող ամբողջ պատասխանատվությամբ:

Շնորհավորում ենք Ձեր ծննդյան 53-րդ տարեդարձը, ցանկանում ընտանեկան երջանկություն եւ նորանոր հաջողություններ հրամանատարական պատասխանատու պաշտոնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40