Շահանե Գասպարյան ջութակահարը

17.02.2023 11:25
2799

Շահանե Գասպարյանը ծնվել է 2010 թ. սեպտեմբերի 14-ին Կապան քաղաքում։ Զարմանալի հրաշամանուկ էր, դեռ մեկ տարեկանը չբոլորած՝ խոսում էր, երգում և մինչև երկու տարեկանը լրանալն արտասանում էր բանաստեղծություններ։ Մեծանում էր, սիրում իրեն ցուցադրել, զգում էր իրեն բեմում և տան հանդիսատեսին պարտադրում ծափահարել իրեն։

Պատահական չէր, որ Շահանեին հինգ տարեկանում ծնողները տանում են Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց և նախընտրում լարային բաժնի Ելենա Օհանյանի ջութակի նախապատրաստական դասարանը: Փոքրիկ աղջնակը սիրահարվում է գործիքին և ուսուցչուհուն, արագորեն յուրացնում ու առաջադիմում դասից դաս։

Շահանեն առաջին դասարանից մինչ օրս մասնակցում է դպրոցի հաշվետու համերգներին և քաղաքում կատարվող միջոցառումներին։ Ի դեպ, նա հաճախում է նաև դաշնամուրի՝ Զարա Հարությունյանի դասարան և մասնակցում նաև դաշնամուրային համերգներին։

Շահանեն սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կապանի արվեստի դպրոցի պարային բաժինը։

Այժմ Շահանեն գերազանց առաջադիմությամբ սովորում է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի յոթերորդ դասարանում՝ Արմենուշ Հովհաննիսյանի դասարանում։

2020 թվականին՝ տասը տարեկանում Շահանեն մասնակցեց «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացավ դիպլոմի։ 2021 թ. մասնակցել է «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել  առաջին կարգի մրցանակի, ի դեպ, ժյուրիի անդամները մեծամասամբ արտերկրից էին։

2021 թ. վեցերորդ դասարանում տեղի ունեցավ Շահանեի մենահամերգը, որն անցավ փայլուն։ Շահանեն արժանացավ ջերմ ծափահարությունների, հանդիսատեսները գովեստի խոսքեր հնչեցրին։ Մենահամերգին հրավիրված էին տարբեր բնագավառների մարդիկ։ Համերգի անհայտ երկրպագուների կողմից Շահանեին անակնկալ նվեր մատուցեցին՝ Շահանեին նվիրեցին նրան անհրաժեշտ երեք քառորդ ջութակ և շնորհակալություն հայտնեցին դպրոցին՝ դասական երաժշտությունը ճիշտ մատուցելու և ուսուցանելու համար։

Առիթից օգտվելով՝ դպրոցի տնօրենությունը և ծնողները շնորհակալություն են հայտնում անհայտ բարերարներին։

Շահանեն իր ապագան տեսնում է երաժշտության և արվեստի բնագավառում։ Նա երազում է դառնալ բարձրակարգ ջութակահար և ելույթ ունենալ մեծ բեմերում։

Գայանե Հարությունյան

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն

   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40