Փոխգնդապետ Վահագն Բաբայան․ հայրենասիրությունը գեներով էր եկել

16.03.2021 16:27
7311

Վահագն Վահանի Բաբայան․ ծնվել է 1990թ․ օգոստոսի 28-ին Տեղ գյուղում։ Հաճախել է գյուղի դպրոցը, բարձր դասարաններում սովորել Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ամուսնացած էր՝ ունի երկու երեխա։ Մանկուց տարբերվում էր՝ խաղերը ռազմի բեմադրություններ էին, հերոսները, ումից ուզում էր օրինակ վերցնել ու վերցրեց, միայն ու միայն ֆիդայիներ։ Ազատամարտիկի ընտանիքում էր ծնվել Վահագնը, հայրենասիրությունը գեներով էր եկել, հայրենիքը գործով սիրելը գաղափարախոսություն չէր, այլ այն, ինչ տեսել էր մանուկ Վահագնը ծնված օրվանից։

Նրա գիտակցական կյանքը  նվիրված էր բանակին․ մտքին բանակաշինությունն էր, երազներում՝ տարածաշրջանի լավագույն բանակն ունենալու տեսլականը։ Իր երազանք-բանակի հասցեին քննադատություն չէր հանդուրժում, քանի որ 30-ամյա փոխգնդապետի սերն ու կիրքը բանակի հանդեպ անչափելի էին։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո, սպայական ծառայության է անցել Արցախում՝ Մարտունիում։ Զինվորներն ու ընկերները Վահագնին նկարագրելիս ասում են․ «․․․ Իսկական սպա էր, նրան հնարավոր չէր ծուղակը գցել․ երբ իմացանք զոհվել է, հասկացանք, որ գիտակցաբար է արել եւ ուրիշ ելք չի ունեցել, բայց նա այն քչերից էր, որ մահից հետո էլ իր պահած դիրքը չհանձնեց»։

Պատերազմի սկզբում մայոր Բաբայանն իր սխրագործությունների համար փոխգնդապետի կոչում է ստացել եւ Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից պարգեւատրվել «Մարտական խաչ» մեդալով։

Զրուցում եմ քրոջ հետ, նա արցունքները կուլ է տալիս․ հպարտություն ու ցավ, անմորմոք ցավ կա ձայնի մեջ․ «Եղբայրս հերոս է՝  այդ բառի ամբողջական իմաստով, ինձ շատերն են պատմել, թե ինչպես է ընդդիմացել բոլորին, ոտքով 40 կմ քայլել, գտել ու շրջափակումից դուրս բերել բազմաթիվ զինվորների։ Երբ 7 տարեկան դուստրը  խնդրել է տուն գալ, եղբայրս պատասխանել է, թե դուք ապահով եք, այստեղ այնքան 18 տարեկան երեխաներ կան, որ կրակի տակ են ու նրանց մենակ չի կարելի թողնել»։

Կնոջ հետ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել պատերազմի ամբողջ ընթացքում, հույս է տվել, հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հաղթանակած  տուն է վերադառնալու, որ իրենց երեխաները մեծանալու են խաղաղ ու ապահով, ավա՜ղ․․․

Նոյեմբերի 9-ին, հրադադարից ընդամենը ժամեր առաջ, թշնամին նկատել էր Վահագնի դիրքը՝ կենտրոնացրել ուժերը մեկ նպատակի համար՝ ամեն կերպ ոչնչացնել առյուծի պես կռվող հայ սպային ու նրա ջոկատը։ Հրադադարից երկու ժամ առաջ թշնամին՝ օդային անդադար կրակով, հասնում է նպատակին՝ զոհվում է Վահագնը, բայց չի հանձնում դիրքը․ նա սովոր էր պահպանել իրեն վստահված կյանքերն ու հողը՝ ինքն իրեն մի վերջին անգամ հավատարիմ մնաց․․․  

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40