Գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը չի՞ ուզում հավաստել, որ կորպուսի քաջերի գումարտակն է օրեր առաջ Սեւ լճի մերձակայքում հաղթական ձեռնամարտով հետ շպրտել թուրք-ազերի ելուզակներին

24.05.2021 12:56
7415

2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ուրախանալու-հպարտանալու չնչին առիթներ անգամ չենք ունեցել…

Եվ ահա մայիսի 20-ին տեղեկություններ տարածվեցին Գորիսում, թե Վերիշեն-Սեւ լիճ ճանապարհին N բանակային կորպուսի մի գումարտակ՝ խիզախ հրամանատար Էրիկ Բարխուդարյանի գլխավորությամբ, երկու անգամ ձեռնամարտի մեջ է մտել Սեւ լճի մատույցներ խուժած ասկյարների հետ եւ կարգին դաս տվել:

Ճիշտ է, մեր կողմից նաեւ վիրավորներ են եղել արդյունքում, բայց… Կարեւորն այս դեպքում այն է, որ քաջերի գումարտակն արժանապատվորեն ձեռնամարտի մեջ է մտել՝ քանակությամբ մի քանի անգամ գերազանցող ազերիների հետ եւ հետ մղել նրանց:

Անշուշտ, մեր հարգանքն ենք ընծայում քաջերի այդ գումարտակին եւ նրա հրամանատարին:

Բոլորիս ուրախացնող եւ հպարտություն բերող այդ միջադեպի մասին, սակայն, բանակային N կորպուսից չի հաջողվում առավել հանգամանալից տեղեկություններ ստանալ:

Եվ, այդուհանդերձ, կարող էինք այդ մասին բառ անգամ չասել, եթե...

Ասում են՝ պետական գաղտնիք է: Իսկ եթե պետական գաղտնիք է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի հրամանատարության լուռ հայացքի ներքո մեր զինվորների խիզախ քայլն ինչ-որ մարդիկ, գլուխկոնծի տալով, փորձում են իրենց վերագրել…

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11