«GENERIS PUBLISHING» հրատարակչությունը 2024 թ․ հրատարակել է «Grigor Tatevatsi. medical, grammatical and legal questions. Sayings» աշխատությունը՝ անգլերեն լեզվով

01.11.2024 12:57
633

Գրքում օտարալեզու ընթերցողին ներկայացվել են 14-15-րդ դարերում ապրած եռամեծար փիլիսոփա Սուրբ Գրիգոր Տաթևացու բժշկագիտական, իրավաբանական և քերականական մի քանի հարցեր։

Գրիգոր Տաթևացին (1346-1409) Աստվածաշնչի միջնադարյան հայ ամենահայտնի թարգմանիչներից է։ Ունի 32 աշխատություն, որոնցից ամենահայտնին «Գիրք Հարցմանցն» է, որն Աստվածաշնչի ամբողջական ու համապարփակ մեկնությունն է։ Գրիգոր Տաթևացին իր ժամանակի ամենահայտնի աստվածաբաններից է, վարպետ ուսուցիչ, ով իր ստեղծագործություններում բազմաթիվ հարցեր ունի, այդ թվում՝ քերականական։ Գրքում ներկայացված են Տաթևացու բժշկական, իրավաբանական և քերականական մի քանի հարցեր, որոնք չափազանց հետաքրքիր են որպես 14-15-րդ դարերի մտածողի հայացքներ։ Ներկայացված են նաև Տաթևացու բազմաթիվ ասույթներից մոտ երկու տասնյակ, որոնք կներկայացնեն միջնադարյան հայ մտածողի համամարդկային մտքերը։

Գրքի հրատարակությունը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, ճանաչված տաթևացիագետ Սուսաննա Գրիգորյանը։

«Սյունյաց երկիրը» շնորհակալություն է հայտնում մեր հայրենակից Սուսաննա Գրիգորյանին՝ Գրիգոր Տաթևացու աշխատությունները միջազգային լսարանին ներկայացնելու և ընդհանրապես «հայկազեան ազգի երկրորդ լուսաւորչի» գրական ժառանգությունը հետևողականորեն հանրայնացնելու համար։

https://www.generis-publishing.com/books.php?category=234

https://generis-publishing.com/plugins/pdf_preview/index.php?id=2706

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40