ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ՈՒՂԵՐՁ

10.11.2022 12:30
1090

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ:

Հայաստանի անկախ հանրապետության կառավարման ինստիտուտի զարգացման համար կարևորագույն ձեռքբերումներից է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, որն իր գոյության 26 տարիների ընթացքում կայացման դժվարին ուղի է անցել: Հանրության խնդիրների լուծումը և համայնքային իշխանության գործունեության արդյունավետությունը պետության առաջընթացի գրավականն են: Մասնակցային կառավարման միջոցով ժողովրդի իշխանության լիարժեք իրականացումը ՏԻՄ-երին պարտադրում է առավել պատասխանատու գործել։ Հանրության իրազեկության բարձրացումը նպաստում է համայնքի խնդիրները լուծելու գործում ՏԻՄ-ի աշխատանքի արդյունավետությանը:

Սիրելի' քաջարանցիներ, մենք ամեն ինչ անելու ենք` քաղաքացիներին ծառայելու առաքելությունը պատվով իրականացնելու համար: Միասին ենք Քաջարան համայնքը դարձնելու այն գողտրիկ օրրանը, որն իր զավակների համար կլինի ոչ միայն Տուն, այլև աշխատելու և արարելու համար հեռանկարային վայր:

Համակարգի հարգելի աշխատակիցներ, դուք պարտքի բարձր գիտակցումով եք կատարում ձեր աշխատանքը` վստահորեն լուծելով ձեր առջև դրված խնդիրները:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում եմ առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություն և բարեկեցիկ կյանք: Վստահ եմ` առավելագույն եռանդով շարունակելու եք ծառայել Քաջարան համայնքին և քաջարանցուն` հանուն զարգացման և առաջընթացի:

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24