Գեոպարկեր Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում

23.02.2021 15:00
1647

Փետրվարի 18-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին եւ Գեոդինամիկայի եւ երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախաձեռնած «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման եւ բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում»  ծրագիրը։

Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձեւավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի եւ ապարների ձեւավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:

Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաեւ ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաեւ մարզերի զարգացվածության մակարդակը եւ տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։

Գեոպարկերի հիմնումը ոչ միայն կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձեւավորումը ու արմատավորումը, այլեւ կնպաստի Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը:

Նախարարը գործընկերներին հավաստիացրել է, որ կարվի հնարավորը՝ Շրջակա միջավայրի նախարարության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների ներուժը եւ մասնագիտական փորձը համատեղելու եւ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34