Գերիների վերադարձի մասին հստակ տեղեկություն չկա. ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը

13.12.2023 10:57
874

2 ադրբեջանցու դիմաց 32 հայ զինծառայողների ազատ արձակման մասին Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից գրեթե 5 օր է անցել, բայց հայ գերիների վերադարձի մասին որևէ հստակ տեղեկություն չկա. Բաքվի հրապարակած ցուցակում հայտնված գերիների հարազատներին ասել են՝ սպասեք, իշխանությունը ևս ժամկետներ չի նշում, չեն ասում նաև՝ արդյոք պայմանավորվածություն եղել է կոնկրետ ամսաթվի մասով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միայն հայտարարում է՝ ձեռք բերված պայմանավորվածությունն ուժի մեջ է։

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք, մենք էլ ենք լիահույս և սպասում ենք, այսինքն, պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել որևիցե նորություն դրա հետ կապված, փոփոխություն չկա», - նշեց Սիմոնյանը:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանը դեռ անցած ուրբաթ ասել էր, թե վերադարձը ժամերի, օրերի հարց է։

Ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը, իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս տեղեկություններ չուներ, հուսով է, որ պայմանավորվածությունը չի չեղարկվի։

«Խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չունեմ, կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռք է բերվել, և մենք սպասում ենք գերիների վերադարձին», - ասաց Հակոբյանը:

Արդյոք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի հարցը նախապայման էր: Երևանը հրաժարվեց այն հյուրընկալելու հայտից՝ հօգուտ Բաքվի, երեկ արդեն պաշտոնապես հայտարարեց, որ միջոցառումն Ադրբեջանում կանցկացվի։

«Ես չեմ կարծում, որ նախապայման է եղել, ես կարծում եմ, որ սա երկուստեք պայմանավորվածության արդյունք է», - ասաց Հակոբյանը:

Անցած հինգշաբթի առավոտյան որդու՝ Գագիկ Ոսկանյանի 18 տարվա ազատազրկման մասին իմացան, երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե Գագիկը ևս ազատ արձակվողների մեջ է։ Բայց մինչև հիմա մորը՝ Աշխեն Ավետիսյանին հայկական կողմը պաշտոնապես չի ասել՝ որդին կվերադառնա:

«Ես կապվեցի ՊՆ աշխատակցի հետ, ասացին, որ «սպասեք, մենք էլ ոչինչ չգիտենք, լավ կլինի, դրական շարժ կա»: Բոլոր այդ գերիների, որ գնացել եմ Կարմիր խաչ, ծանոթացել ենք իրանց մամաների հետ, նրանք են զանգում, ասում եմ՝ ես էլ նորություն չունեմ: Հիմա էլ դա է մեր մտածելը, թե անունները կա, պատկերացրեք հիմա էդ ծնողների վիճակը», - ասաց Աշխեն Ավետիսյանը:

Թե 32 վերադարձվողներն ովքե՞ր են, Հայաստանն անուններ պաշտոնապես չի հրապարակել։ Բայց իշխանությունից հաստատել են՝ ազատ կարձակվեն ադրբեջանցի զինծառայողներ 11 տարվա ու ցմահ դատապարտված Ագշին Բաբիրովին ու Հուսեյն Ախունդովին։ Վերջինն ազատազրկված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար։

Ադրբեջանի գլխավոր դատախազը այսօր լրագրողներին ասել է, որ «Հայաստանում գերեվարված ադրբեջանցի երկու զինծառայողների վերադարձը ապահովվի»։ Նա ևս ժամկետներ չի նշել։

Ոչ միայն ժամկետների, այլև՝ փոխանակման գործընթացի մասին չկա հստակ տեղեկություն։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անցած շաբաթ չէր բացառել, որ փոխանակումը տեղի է ունենալու հայ-ադրբեջանական սահմանին։ Բայց թե ո՞ւմ միջոցով կամ, գուցե՝ ուղիղ՝ հենց հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, չի հաղորդվում։

Հնարավո՞ր է Կարմիր խաչը միջնորդ դառնա։ Միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունից Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց՝ Կարմիր խաչը կողմերին տեղեկացրել է չեզոք միջնորդ լինելու իրենց պատրաստակամության մասին:

«Մեր կողմից միակ ասելիքն այս պահին այն է, որ մենք կարող ենք ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ նույնպես ունենալ դերակատարություն, եթե կողմերը մեզ դիմեն: Այս պահին մենք չունենք որևէ նման գործընթաց, բայց տեսնենք՝ ինչպես ցույց կտան հետագա զարգացումները», - ասաց Ամատունին:

Ըստ հայաստանցի իրավապաշտպանների՝ Ադրբեջանում 55 հայ է պահվում, եթե 32-ը գերիները վերադարձվեն, այնտեղ կմնան 23-ը, նրանց թվում են Արցախի նախկին ղեկավարները։

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08