Եթե խոսում են, թե որքան կարևոր է Սփյուռքը, բայց փակում են նախարարությունը, սա փաստում է, որ հետաքրքրված չեն սփյուռքով

03.02.2019 10:30
1083

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, թեև Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը նշում էր, որ Սփյուռքի նախարարությունը կարող է վերակազմավորվել՝ դառնալով գործակալություն, այնուամենայնիվ, Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, որը կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը․ «Մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել՝ ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասել է վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում խնդրին այսպիսի լուծումը։

-Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան հայտարարությունն ինձ համար նորություն չէր։ Գրեթե նույն խոսքերը պարոն Փաշինյանն ասել էր Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Անշուշտ, դեռ հարց է, թե ով պետք է լինի այդ մեկ հոգին, որովհետև որևէ մեկը չի կարող այդ բարդ ոլորտը ղեկավարել, լինել Սփյուռքի պատասխանատուն։ Պետք է լինի մեկը, որը շատ լավ ճանաչում է Հայաստանը և Սփյուռքը, քանի որ այդ մարդը պետք է կամուրջ լինի Հայաստանի և Սփյուռքի միջև, և ուրեմն նա պետք է երկու կողմն էլ շատ լավ ճանաչի։ Միայն Հայաստանը ճանաչելը կամ միայն Սփյուռքը ճանաչելը բավարար չէ։ Սպասենք, տեսնենք՝ ում պետք է նշանակի, և այդ մարդը որքան պետք է ճանաչի Հայաստանը և Սփյուռքը։

Երկրորդ, երբ ասում են՝ Սփյուռքի հարցերով միայն Սփյուռքի նախարարությունը չէր զբաղվում, բոլոր նախարարությունները զբաղվում են Սփյուռքով, սա էլ ես շատ ճիշտ չեմ համարում, որովհետև սփյուռքահայը որևէ հարց ունենալու դեպքում մինչև հիմա գիտեր, որ կա մի տեղ, որ կարող է գնալ, կարող է իր բոլորը հարցերը ներկայացնել, և Սփյուռքի նախարարության աշխատակիցները կարող էին զբաղվել իր հարցերով։ Այդ պաշտոնյաները կարող էին կապ հաստատել զանազան նախարարությունների և պաշտոնյաների հետ և փորձել հարցին լուծում գտնել։ Հիմա, երբ նախարարությունը չկա, սփյուռքահայը չգիտի՝ իր հարցով որ նախարարություն դիմի։ Անգլերենում մի ասացվածք կա՝ եթե բոլորը զբաղվում են մեկ հարցով, սա նշանակում է, որ ոչ մեկը չի զբաղվում։ Որովհետև բոլորն էլ թղթի վրա պատասխանատու են, բայց իրականում որևէ մեկը պատասխանատու չի այդ գործի համար։ Եվ եթե որևէ մեկը գա Հայաստան և փորձի իր հարցերը լուծել՝ կրթության, մշակույթի, ֆինանսների հետ կապված, պետք է մեկ-մեկ դիմի բոլոր տեղերը և բախտավոր կլինի, եթե իր հեռախոսազանգին պատասխանեն։ Այսինքն՝ նա պետք է ընկնի դռնեդուռ, տեսնի՝ ով պետք է լսի իր հարցերը և փորձի լուծում գտնել։ Սա շատ դժվար գործընթաց է ենթադրում, քանի որ ոչ մի նախարարություն չի ճանաչում սփյուռքահային։

Եվ երրորդ՝ վերջին տասը տարիներին Սփյուռքի նախարարությունում աշխատում էին 90 պաշտոնյա և բոլորն էլ մի աշխարհագրական շրջանի պատասխանատու էին, և այս տասը տարիների ընթացքում շատ բան են սովորել, ծանոթացել են Սփյուռքին, գիտեն բոլոր համայնքները, կազմակերպությունները, ղեկավարներին։ Եվ նա, ում կնշանակի վարչապետը իբրև դեսպան, այդ մարդը ինչպե՞ս կարող է իրականացնի 90 պաշտոնյաների աշխատանքը, հետո էլ վարչապետին զեկուցի։ Մի երկիր, որ ունի պատերազմ, ունի շրջափակում, տնտեսական քայքայում, անգործություն և հիմա էլ վարչապետի վրա ենք դնում նաև Սփյուռքի հարցը, սա էլ ճիշտ չէ։

–Հիմա ավելի լավ էր գործակալություն դառնա՞ր նախարարությունը, ինչպես նշում էր Մխիթար Հայրապետյանը, և ոչ թե Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպա՞ն նշանակվեր։

-Այդ դեպքում էլ պարզ չէր, թե ով է լինելու գործակալության պատասխանատուն։ Առնվազն մի բան շատ հստակ է՝ մի իշխանություն, որ վստահաբար հարգանք է վայելում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և առաջին օրից վարչապետը խոսել է Սփյուռքի կարևորության մասին, որ պետք է հայրենադարձություն լինի, որ պետք է Սփյուռքը ներդրումներ անի, ամեն ձևով մասնակից լինի, և առաջին քայլը լինի նա, որ նախարարությունը փակեն, սա առնվազն վատ տպավորություն է թողնում սփյուռքահայերի վրա։ Այդ տպավորությունը վատ ազդեցություն է ունենալու սփյուռքահայերի հոգեբանության վրա։ Ոչ թե պետք է միանգամից փակեին կամ փոխեին, այլ պետք է մի փոքր սպասեին, նախ ժողովրդին բացատրեին, նախ պետք է հանդիպեին սփյուռքահայերի, կազմակերպությունների հետ, շոշափեին, տեսնեին՝ ինչ հարցեր կան, ինչպես կարող են լուծել, կամ որ կառույցն է լավագույն ձև՝ այդ հարցերը լուծելու, և եթե այս բոլոր քայլերը արվեն սկզբում և նախապատրաստեին Սփյուռքին այս փոփոխություններին, այսպիսի սխալ տպավորություն չէր ստեղծվի սփյուռքահայերի մոտ։

-Կարծում եք՝ սա կբարդացնի՞ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Ի վերջո, ըստ Ձեզ, ինչո՞ւ որոշեցին այն լուծարել։

-Այն, ինչ իրենք հայտարարում են, անում են ճիշտ հակառակը, իսկ խոսքն ու գործը պետք է նույնը լինի։ Եվ եթե դու խոսում ես, թե որքան կարևոր է Սփյուռքը, բայց անմիջապես փակում ես նախարարությունը՝ առանց բացատրության, առանց խորհրդակցության, առանց ուղղություն ճշտելու, սա չի փաստում, որ հետաքրքրված ես Սփյուռքով, ընդհակառակը, փաստում է, որ հետաքրքրված չես Սփյուռքով։ Այսինքն՝ այս ամբողջ պրոցեսը սխալ էր։

Այս ամենը կխորացնի Հայաստան-Սփյուռք խնդիրները, մինչև հասկանանք՝ պաշտոնյան է, թե գործակալություն, տեսնենք՝ ինչ ծրագրեր ունեն, նստենք հասկանանք՝ ովքեր են, այդ մարդը պետք է ծանոթանա Սփյուռքի հետ։ Որոշ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, ծանոթանանք իրար հետ, ծրագրեր միասին մշակենք, որ այդ վատ տպավորությունը վերանա։ Մեզ ավելի շատ կարևոր է գործը, ոչ թե՝ ինչ են անելու, ինչ են ասում, այլ փաստացի ինչ են անում։

1in.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21