Անշիրիմ հայ զինվորի հիշատակի ոգեկոչումը

03.07.2019 15:20
1230

Դարեր շարունակ հայ ժողովուրդը պատերազմներ է մղել հայրենիքի ազատության եւ անկախության, իր ինքնուրույնության պահպանման համար:

Եվ դարեր շարունակ հայ զինվորը մնացել է կռվի դաշտում՝ հաճախ անհայտության մեջ, անշիրի’մ ու անհուշարձա’ն:

Վկա՝ 5-րդ դարի հայ ազգային-ազատագրական պատերազմը, որը Վարդանանց պատերազմ կոչվեց մեր պատմության էջերում: Վարդանանց այրերից շատերն անգերեզման մնացին: Անշիրիմ մնաց նաեւ Վարդանանաց պատերազմի առաջնորդը՝ մեծահռչակ սպարապետ Վարդան Մամիկոնյանը (թեեւ վարկածներ կան նրա գերեզմանի գտնվելու վայրի մասին):

Հինգերորդից մինչեւ 20-րդ դարավերջը մարտի դաշտում անհայտ կորած, անշիրիմ մնացած հայ զինվորի, հայ ազատամարտիկի հիշատակի ոգեկոչման օրն է հունիսի 29-ը:

Ինչու՞ հենց այդ օրը:

Քանզի մերօրյա Ավարայրում՝ Արցախյան ազատամարտում, հենց հունիսյան այդ օրը շրջապատման մեջ հայտնված ջոկատները կենաց եւ մահու, համառ  ու  դաժան կռիվ մղեցին՝ հնարավորինս կաշկանդելով թշնամու ուժերի գործողությունները եւ արգելափակելով նրա հետագա առաջխաղացումը:

Եվ, բնականաբար, շրջապատման մեջ հայտնված հայ կամավորական ջոկատները զգալի կորուստներ ունեցան։ 1992 թվականի հունիսյան վերջին օրերը նաեւ ցավ ու վիշտ բերեցին հայ ընտանիքներին ու համայնքներին: Շուրջ ութ տասնյակ հայ կամավորների ճակատագիրը հունիսյան այդ օրերից սկսած անհայտ ու անհասցե մնաց մեր ժողովրդին: Կամավորական ջոկատներից ամենամեծ կորուստները կրեց «Արաբո» ջոկատը՝ քսանմեկ  անհայտ կորած… 

Պատերազմի ավարտից հետո հայ հանրությունը սրբությամբ հիշում եւ ոգեկոչում է կորուսյալ հայ ազատամարտիկների հիշատակը:

Յուրաքանչյուր տարի հունիսի 29-ին երախտապարտ հայորդիների երթը ձգվում է դեպի Եռաբլուր, որտեղ կայանում է հիշատակի երեկույթ` Անհայտ կորած ազատամարտիկի խաչարձան-հուշարձանի մոտ:

Որպես կանոն, երթը նախաձեռնում, գլխավորում եւ առաջնորդում են «Արաբո» ջոկատի տղաները՝ հռչակավոր հրամանատարի` Մանվել Եղիազարյանի ղեկավարությամբ։ Մեծանուն հրամանատարն անձամբ է հոգ տանում այդ օրվա հետ կապված ամեն մի դետալի ու մանրունքի մասին:

Այս հունիսի 29-ը սովորականից ավելի բազմամարդ էր ու հանդիսավոր, որին մասնակից եղան ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը եւ նվագախումբը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ:

Պետական-պաշտոնական արարողակարգը վարում էր ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր, Քաղաքացիական հատուկ ծառայության  պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Օրվա խորհրդի եւ հայ ժողովրդի արջեւ կանգնած մարտահրավերների շուրջ բանախոսեցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար Դ․Բալայանը, կորած ազատամարտիկների միության խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Արմավիրի «Արծիվ 13» ջոկատի կորուսյալ հրամանատար Ռուբիկ Եղոյանի մայրը՝ Թամարա Եղոյանը եւ ուրիշներ։

Հատկապես հուզիչ էր Մ․ Եղիազարյանի՝ «Արաբոյի» Մանվելի խոսքը, որում այնքան ուսանելի դիտարկումներ կային։ Լեգենդար հրամանատարը նշեց, որ 1992 թ․ հունիսյան զոհերն իմաստավորված կորուստներ էին, քանզի ինչպես պատմիչ Եղիշեն է վկայում, «Մահ չիմացյալ մահ է, իմացյալ՝ անմահությու’ն»։

Ուրեմ, հայ քաջակորով ազատամարտիկների կորուստը կրկնակի անմահություն է, քանզի նրանք  իրենց կյանքը ոչինչ համարելով, դրեցին հայոց հայրենիքի պատվի եւ արժանապատվության զոհասեղանին։

Հանդիսավոր արարողություններից հետո սեւազգեստ հայ մայրերի, կանանց եւ քույրերի համար ընդունելություն էր կազմակերպվել երեւանյան «Մանկական մոլորակ» սրճարանում, ուր նրանց փոխանցվեցին դրամական օգնություն, պատվոգրեր եւ ամենից կարեւորը` ջերմաշունչ խոսք եւ ոգի՝ իրենց ժառանգներին առժանապատիվ ու արիասիրտ ապրեցնելու համար։

 

Արմեն Կարապետյան 

պատմական գիտությունների թեքնածու,

ՀՀ լրագրողների միության անդամ

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44