Գերմանացիներն իրենց երկրում սա կհանդուրժեի՞ն

09.05.2019 17:28
1533

Բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Գերմանիայում՝ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամում, Արծվանիկի պոչամբարի մասին պատմող տեսանյութ է ցուցադրել և գերմանացիներին խնդրել է պատասխանել՝ գերմանացիներն իրենց երկրում դա կհանդուրժեի՞ն։ Հայաստանի հեղափոխությունից մեկ տարի անց գերմանական հիմնադրամը օրերս Բեռլինում հանդիպում էր կազմակերպել հայաստանյան քաղաքական գործիչների և ակտիվիստների հետ։

«Սա մետաղական հանքավայր է, որտեղ արդյունահանում են պղինձ և մոլիբդեն։ Հիմա դուք տեսնում եք պոչամբար, որտեղ լցվում են հանքարդյունաբերական թափոնները, սրանք շատ վտանգավոր և թունավոր նյութեր են։ Թափոնները եվրոպական ստանդարտների համաձայն լցվում են մեր գետերը։ Կուզեի հասկանալ, թե որքանո՞վ է ձեր գնահատմամբ այդ գործունեությունը եվրոպական կամ գերմանական ստանդարտներին համապատասխան»-հարց է բարձրացրել Գրիգորյանը։

Տեսանյութում երևում է, որ Արծվանիկի պոչամբարի թափոններն ուժեղ հոսքով լցվում են Նորաշենիկ գետ. «Գերմանացիներն իրենց երկրում սա կհանդուրժեի՞ն»։

Քաջարանի հանքավայրը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որի 60 տոկոսը պատականում է գերմանական «Քրոնիմետ մայնինգ» հանքարդյունաբերական ընկերությանը։

«Չմոռանանք, որ վարչեպետը նշել էր, որ Հայաստանում կարող է իրականացվել այնպիսի հանքարդյունաբերություն, որը կհամապատասխանի գերմանական և եվրոպական ստանդարտներին։ Դուք ինքներդ կգնահատեք։

Կոչ եմ անում փորձեք ձեր կառավարությանը հասցնել, որ հարիր չէ, որ գերմանական մասնակցություն ունեցող ընկերությունն այսպես վարվի մեկ այլ երկրի՝ Հայաստանի բնության հետ։ Եթե մեր կառավարությունը, մեր իշխանությունները պատրաստ չեն լուծել, ես չգիտեմ, թե ինչու չեն ուզում, չեն կարող, գուցե կոռուպցիոն խնդիրներ կան, չեմ կարող ասել, բայց խնդիրը չի լուծվում։

Երբ ես Բնապահպանության և ընդերքի տեսչութայն ղեկավար էի, մենք այնտեղ ստուգում ենք արել, ես չեմ կարող հիմա դրանց արդյունքները ներկայացնել, քանի որ դրանք համարվում են առևտրային գաղտնիք, բայց նշեմ, որ ստուգման վերջին օրը, երբ ես դեռ չէի հասցրել ամփոփել արդյունքերը, առանց որևէ բացատրության ազատվեցի աշխատանքից։

Գործող իշխանությունը պետք է հիմնավորի, որ այս գործունեությունը համապատասխանում է գերմանական չափանիշներին կամ պետք է բացատրի, թե ինչ է պատարստվում անել, եթե չի համապատասխանում։ Քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ ստուգման արդյունքները հրապարակվել են և ըստ էության չկա, որևէ մեսիջ կառավարության կողմից, որ նա պատրաստվում է ինչ-որ բան փոխել, կարելի է ենթադրել, որ նրանք համաձայն են, որ սա եվրոպական ստանդարտ է։

Քանի որ մեր կառավարությունը, ըստ ամենայնի, չի պատասրտվում որևէ քայլ ձեռնարկել, ես ձեզ եմ խնդրում, որպես Գերմանիայի քաղաքացիներ, ինքներդ փորձեք ձեր կառավարությանը ստիպել, որ խելքի բերեն իրենց ընկերությանը, որ չի կարելի բարեկամ երկրում այսպես վարվել շրջակա միջավայրի հետ», -ասել է Գրիգորյանը։

epress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40