Գերմանիան հետամուտ է հավակնոտ ծրագրերի ու բարեփոխումների ճանապարհին Հայաստանին օգնելու հարցում. Սվենյա Շուլցե

01.07.2022 19:55
893

Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին՝ հավակնոտ ծրագրերի, բարեփոխումների ճանապարհին: Հայկական և գերմանական կողմերը պայմանավորվել են ամրապնդել ու ընդլայնել զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը, բարձրացնել այն նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում:

Սվենյա Շուլցեն  նշեց, որ մարտահրավերներով լի ժամանակներում մեծապես կարևորում են այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու և նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով: «Եվ Հայաստանն այդ երկրների շարքում է՝ մասնավորապես իր այն ձեռքբերումներով, որոնք գրանցվել են ժողովրդավարության, իրավական ոլորտի բարեփոխումների, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ոլորտներում: Հայ գործընկերների հետ պայմանավորվեցինք մինչև այժմ զարգացման քաղաքականության շուրջ ընթացած մեր համագործակցությունը բարձրացնել մեկ այլ՝ նոր մակարդակի վրա, որը ենթադրում է նաև ուղիղ միջկառավարական խորհրդակցություններ և բանակցություններ, որոնց շրջանակում կտրվեն անհրաժեշտ միջոցներն այն բոլոր ուղղությունների համար, որոնք պայմանավորվել ենք իրականացնել: Գերմանիան հետամուտ է Հայաստանին հետայսու ևս օգնել իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին»,-ասաց նախարարը:

Շուլցեն փաստեց երկու երկրների երկար տարիների հաջող համագործակցության մասին՝ մասնավորապես, նշելով արդյունավետ համագործակցության վարչական բարեփոխումների ոլորտում, որն օրինակ թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին պետական ծառայություններից օգտվել ավելի արագ ու ավելի արդյունավետ կերպով:

«Այսօր ևս մեկ անգամ ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ խոսեցինք նոր, ավելի կարևոր ուղղությունների մասին, որտեղ կարող ենք ամրապնդել մեր երկկողմ զարգացման քաղաքականությունը»,-ասաց գերմանացի պաշտոնյան:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Քննարկվել են առաջին հերթին Գերմանիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը, որոնք ընդգրկում են ոչ միայն արդեն հաստատված համագործակցության ոլորտները, այլ նաև՝ նոր ոլորտներ, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Մենք առանձնացրել ենք դրանից ամենահետաքրքիրները, որոնցից են վերականգնվող էներգետիկան, արևային էներգետիկան, պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերները և այլն»:

Նա հայտնեց ՀՀ կառավարության ոգևորվածությունը՝ Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առթիվ:

Անդրադառնալով GIZ, KFW-ի՝ Հայաստանում մշտական գրասենյակներ բացելու հարցին՝ Վահան Քերոբյանը հայտնեց՝ ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շատ կարճ ժամանակում այդ գրասենյակների իրավական ստատուսի հարցը լուծվի:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21