Գերմանիայի և Հայաստանի 26-ամյա դիվանագիտական հարաբերությունների մեջ ԳԴՀ կանցլերի այցն աննախադեպ է

24.08.2018 10:20
1134

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերի այցին ընդառաջ «Արմենպրես»-ն ամփոփել է Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունների 26 տարին:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայկական կողմը 26 պաշտոնական այց է կատարել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով: 1995թ.-ից պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԳԴՀ պաշտոնյաների մեջ կանցլերի այցն իր տեսակով աննախադեպ է: Մինչ այս, այցեր են եղել Բունդեսթագի նախագահի, փոխվարչապետի և ԱԳ դաշնային նախարարի մակարդակով:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, կնքվել է տնտեսական, կրթական, մշակութային և առևտրային ոլորտի 45 համաձայնագիր: Կազմվել է 4 արձանագրություն, կնքվել՝ տարբեր ոլորտներում համագործակցության 5 հուշագիր:

Երկու երկրները երկու անգամ հանդես են եկել համատեղ հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 26 տարիների ընթացքում ստորագրվել է 4 հայտագիր:

Հայաստանից Գերմանիայի արտահանված ապրանքաշրջանառության ծավալը 2017թ. կազել է 132 483.5  հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` (ըստ ապրանքի ծագման երկրի) 206 523.3 հազար ԱՄՆ դոլար:

2005թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՀՀ և ԳԴՀ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ տվյալները վերցված են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40