Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի. Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրից

28.05.2024 11:29
699

«Այսօր այստեղ պետք է լիներ Հայաստանի կառավարության ղեկավարը։ Բայց ինչո՞ւ այստեղ չէ։ Որովհետև վաղուց արդեն նա դադադել է  լինել մեր ժողովորի իղձերն ու երազանքները  ներկայացնողը, բարոյական ու հոգևոր խորը արժեքը կրողն ու փոխանցողը, որը միայն և միայն ուղղված է մեր ժողովրդի վերելքին»,- Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով ունեցած իր ելույթում  ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանն իր խոսքում նաև նշեց. «Այդ մարդը հատել է բոլոր սահմանագծերը՝ և իրավական, և մարդկային, և բարոյական։ Եվ այս օրը նրա այստեղ չգտնվելը դրա վկայությունն է։

Ես չգիտեմ՝ դա սեփական որոշում է, թե թելադրված որևէ տեղից, բայց փաստն այն է, որ այսօր այստեղ մենք ենք և այսօր դուք հերթական անգամ արձանագրում եք այն հաղթանակը, որ Սրբազան պայքարի բովով անցնում ենք։

Մենք միասին համբերությամբ, նպատակային ընթանալով ենք այս սրբազան պայքարի, որը ծնվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում, օրակարգով ու բովադակությամբ՝ հասնելով ճշմարտության հաղթանակին, որն արդեն գոյություն ունի ձեր սրտերի, մտքերի մեջ։ 

Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի, որի կրողները դուք եք, սիրելի ժողովուրդ։ 

Սիրելի ժողովուրդ, իրական Հայաստանը, որ դուք եք, պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին։

Հոգևոր Հայաստանն իր անսահման սահմաններով պետք է հաղթի «նոր Հայաստանին», որը սահմանափակ է»։ 


 

Աղբյուր` Panorama.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40