ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

21.04.2020 20:37
1468

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։

Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։

Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Նորայր Շողիկյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40