Գերմանիայի նոր կանցլերը կլինի ՔԴՄ-ի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը

24.02.2025 12:30
545

Գերմանիայի նոր կանցլերը կլինի ՔԴՄ-ի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը։ Ծայրահեղ աջերը նույնպես տոնում են Բունդեսթագի ընտրություններում իրենց հաղթանակը։ Սոցիալ-դեմոկրատները պարտվել են, բայց կմնան իշխանությունում։

Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել կիրակի՝ փետրվարի 23-ին, հաղթել է ընդդիմադիր պահպանողական  Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ հավաքելով ձայների 28,5 %-ը։

Բացի ՔԴՄ-ից, ընտրություններում իրեն հաղթող է համարում նաև ընդդիմադիր ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը, կրկնապատկելով 2021 թվականի իր արդյունքը, 20,8 %-ով երկրորդ տեղում է։

Գործող կանցլեր Օլաֆ Շոլցի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը պարտություն է կրել՝ ստանալով 16,4 %։ Սա կուսակցություն երբևէ գրանցած վատագույն արդյունքն է:

Խորհրդարան են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ»-ը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։

Երեկ Շոլցն ընդունել էր ընտրություններում պարտությունը՝ դրանց արդյունքը սոցիալ-դեմոկրատների համար դառը համարելով։ Շոլցը շնորհավորել էր նաև Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի (CDU/CSU) կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34