Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

05.03.2024 16:28
750

Գևորգ Պապոյանը 2022 թ. դեկտեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է։

ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց նախկին ՀՀԿ–ական, այժմ ՔՊ–ական Գևորգ Պապոյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է փաստաթղթում:

Պապոյանը ծնվել է 1987թ. փետրվարի 11-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:

2008 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2011–ին՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան:

2005-2018 թվականներին անդամակցել է ՀՀԿ-ին։ 2022 թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, 2022 թ. դեկտեմբերից՝ վարչության փոխնախագահ: 2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` փետրվարի 14-ից հետո, երբ Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մամուլում շրջանառվում էր հենց Պապոյանի անունը։

Սակայն փետրվարի 15-ին ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո Պապոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրեն էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։

Մինչդեռ փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի Գևորգ Պապոյանը։

Փետրվարի 26-ին նա վայր դրեց պատգամավորական մանդատը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40