ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

24.09.2025 11:39
743

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության, ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչի պարտականությունները կատարող Սերգեյ Մուրադյանը։

Համայնքի ղեկավարը ողջունել է դեսպանի այցը Կապան և կարևորել վերջին տարիներին հայ-կանադական հարաբերությունների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանց դրական ազդեցությունը ժամանակին զգալի է եղել նաև տեղական մակարդակում, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում։ Այս համատեքստում նա հավելել է, որ Կապանն այսօր քայլում է կայուն զարգացման ուղիով և բաց է ներդրումային ծրագրերի ու միջազգային համագործակցության համար։

Դեսպանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդհանրական կերպով ներկայացրել դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել նախատեսվելիք ծրագրերի մասին, ինչպես նաև կարևորել մայրաքաղաքից դուրս մարզերի և համայնքների հետ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժին՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումային միջավայրի և փորձի փոխանակման ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40