Գևորգ Փարսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

30.10.2023 16:25
894

Հոկտեմբերի 27-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը կարևորել է ԵՄ ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացներում, նշելով, որ ներկա դրությամբ թե՛ Սյունիքի մարզի, և թե՛ Կապան համայնքի համար առաջնային խնդիր է շարունակում մնալ անվտանգությունը, և այդ համատեքստում կարևորել նաև ԵՄ դիտորդական առաքելության դերը Կապան համայնքում։

Հանդիպմանը կարևորվել է նաև ԵՄ ֆինանսավորմամբ Կապանում իրականացվող, մասնավորապես Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման և «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրերը, ինչպես նաև նոր գործարկված՝ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքների մեկնարկը, որտեղ ԵՄ–ն հանդես է եկել տեխնիկական և փորձագիտական աջակցության տրամադրմամբ։

Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել խթանելու առկա համագործակցությունը, ինչպես գործող ծրագրերի զարգացման, այնպես էլ նոր ծրագրերի ու գաղափարների իրագործման հարցում։

Կողմերը քննարկել են նաև Արցախից բռնի տեղահանված անձանց հետ կապված մի շարք հարցեր։ Համայնքի ղեկավարը դեսպանին է ներկայացրել Կապանում բնակություն հաստատած ընտանիքների՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ լուծում պահանջող առաջնային կարիքները:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22