Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև

10.06.2023 21:42
919

Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության  տրամադրման» վերաբերյալ բանաձև, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևում ընդգծվում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120000 բնակիչների՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում 2020թ․ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային միությանն անդամակցությանը և կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը։

Քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը։

aysor.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01