Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու կովերը. Զոհրաբյանը դիմել է Մուրադովին

30.03.2021 12:48
1572

Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստի միակ միջոցն էր, որը թուրքը տարել է։

 ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Զոհրաբյանը Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել` հայտնելով, որ Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհից 500 մետր հեռավորության վրա։

«Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերը։ Անասունների հետքերով ֆերմերի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին, ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել»,–գրում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են. «Հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք»։

ԱԺ պատգամավորը հայտնում է, որ խնդրի առնչությամբ դիմել է նաև Արցախում ռուս խաղաղապահ անձնակազմի հրամանատար Ռուսլան Մուրադովին։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կմ-ն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Սահմանազատման աշխատանքների հետևանքով Շուռնուխից 12 տուն մնացել է թշնամուն։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 12 տների փոխարեն կկառուցվեն նորերը:


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40