Հայաստանի ժողովրդավարական ուժերի հայտարարությունը

01.04.2022 15:21
1130

Մենք, ներքոստորագրողներս՝ հանդես գալով որպես հայ ժողովրդի ազգային-պետական կամքի կրողներ և ներկայացուցիչներ, հայտարարում ենք մեր անշրջելի ընտրությունն ու դիրքորոշումը հետևյալի մասին.

1) Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և անսակարկելի երևույթ, ուստի մենք մերժում ենք այսպես կոչված Միութենական պետության, առավել ևս` Ռուսաստանի կազմ մտնելու, կամ որևէ այլ ձևով Ռուսական կայսրության վերականգնմանը մասնակցելու կամ օժանդակելու բոլոր առկա միտումներն ու դրանց քարոզիչներին և ամեն ինչ անելու ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները խափանելու համար:

2) Հայաստանի ապագան և հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության արդիականացումն ու վերակերտումը մենք տեսնում ենք համամարդկային արժեքների հիման վրա ժողովրդավարության դրոշի ներքո համախմբվող քաղաքակիրթ ազգերի ընտանիքում:

3) Արձանագրելով Ռուսաստանի անկարողությունը Արցախում հայության անվտանգությունը ապահովելու հարցում, ինչի հետևանքով առանց այդ էլ տարածքային մեծ կորուստներ կրած Արցախը պատերազմից հետո ևս շարունակում է փոքրանալ՝ ռուսական պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հաշվին, իսկ դրանց վրա բնակվող հայերը ենթարկվում են էթնիկ զտման, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար:

4) Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների, ժողովրդավարությունների դեմ բռնապետական ռեժիմների հարձակումների, մասնավորապես՝ 2020թ. Արցախի դեմ ալիևյան ռեժիմի ագրեսիայի, որի հանդեպ միջազգային հանրությունը անհամարժեքորեն մեղմ արձագանքեց: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ այսուհետ գործուն մեխանիզմներ ներդնել՝ բոլոր միջազգային և ազգամիջյան խնդիրները խաղաղ ճանապարհով և դիվանագիտական մեթոդներով լուծման համար` քաղաքակրթության և միջազգային իրավունքի ժամանակակից ձեռքբերումներին համահունչ: 

Հայտարարությունը բաց է միանալու համար։ 

Ազգային ժողովրդավարական բեւեռ

Ազգային ինքնորոշում միավորում

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Հայ կառուցողական կուսակցություն

Շանթ Դաշինք ազգայնական կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

 

ՙԱզատ քաղաքացի՚ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

ՙՀանուն հավասար իրավունքների՚ ՀԿ

ՙՀելսինկյան ասոցիացիա՚ իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Վանաձոր

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ

ՙՄոդուս Վիվենդի՚ ՀԿ

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ

Արմեն Հովհաննիսյան, լրագրող, վերլուծաբան

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Հրաչյա Արզումանյան, Ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրներով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր

Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ կանաչ ծրագրերի հեղինակ

Սարո Սարոյան, քաղաքագետ

Հարութ Քալաջյան, հասարակական գործիչ:

www.lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40