ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ադրբեջանի մասին կոնգրեսական Փալոնի ներկայացրած ուղղումը

09.12.2021 12:23
1211

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը: Փոփոխությունը կնպաստի մարդու իրավունքների առաջխաղացմանն ամբողջ աշխարհում՝ պահանջելով պաշտպանության նախարարությունից վերանայել առկա պահանջները օտարերկրյա ազգային անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների ուսուցում անցկացնելու համար, որոնք մասնակցում են անվտանգության համագործակցության ծրագրերին, ինչպիսին է Բաժին 333 Գործընկերների կարողությունների զարգացում ծրագիրը: Փոփոխությունը կապահովի ԱՄՆ-ի օրենսդրության համապատասխանությունը, որն արգելում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված երկրների ազգային անվտանգության ուժերին դրամական միջոցների հատկացումը, գրում է Ամերիկայի ձայնը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտը ներառում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ներկայացված ուղղումը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, ինչպես նաեւ գերված խաղաղ բնակիչներին, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պատանդ պահել որպես սակարկության առարկա: Այս ձեւակերպումը հետագայում պահանջում է նաեւ 2020 թվականի աշնանը ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից նախաձեռնված մահացու 44-օրյա պատերազմի վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից զեկույց: Զեկույցը պետք է ներկայացնի հակամարտության ընթացքում օգտագործված ամերիկյան զենքերի եւ տեխնոլոգիական միջոցների մասին փաստեր, արտաքին դերակատարների միջամտության մասին տեղեկություններ, որոնցից մեծապես օգտվել է Ադրբեջանը: Փոփոխությունը պահանջում է նաեւ, որպեսզի նախարարությունը գնահատական տա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պահանջներն անտեսելու փաստերին:

«Միացյալ Նահանգները երկար ժամանակ է կանգնած որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների փարոս՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկական պատկանելությունից և ազգությունից: Մենք պետք է շարունակենք օրինակ ծառայել և ապահովել, որ քաղաքացիներից հարկերի տեսքով գանձված գումարները չհակասեն մեր արժեքներին մեր երկրի ներսում ու մեր սահմաններից դուրս», – ասել է Փալոնը: «Իմ ուղղումը հստակ ազդանշան է ուղարկում, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում իր ժողովրդավարական չափանիշներին և խաղաղության նկատմամբ մեր նվիրվածությանը՝ ապահովելով մեր անվտանգության աջակցության վերահսկողությունը», ասել է նա:

«Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես հրատապ է դարձնում այս փոփոխությունները։ Միացյալ Նահանգները չպետք է որևէ պատճառով օգնի և աջակցի անխոհեմ, ավտոկրատ պետություններին, որոնք ունեն մարդու իրավունքների սարսափելի արձանագրումներ: Մեր ջանքերի շնորհիվ պաշտպանության նախարարությունից այժմ պահանջվում է մանրակրկիտ կերպով հետաքննություն անցկացնել, որը ուշադրություն կդարձնի անցյալ տարվա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին և կկենտրոնանա հայկական տարածքում նրանց կողմից մինչ օրս շարունակվող մահացու գործողությունների վրա: Այս զեկույցից ստացված տվյալները մեզ կօգնեն վերջապես վերջ տալ Ալիևի մարդասպան վարչակարգին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորմանը և փոխարենը կոչ անել ուժեղ աջակցություն ցուցաբերել այնպիսի ժողովրդավարական երկրների, ինչպիսին Հայաստանն է», – եզրափակել է Փալոնը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը կարևոր քայլ է նախարարության Գործընկերների կարողությունների զարգացման ծրագրի համար, որը հսկայական գումարներ է ուղարկել մարդու իրավունքները ոտնահարող վարչակարգերին և բռնապետերին, այդ թվում՝մարդու իրավունքները խախտելու մասին բազմաթիվ փաստերով հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նախարարությունը ծրագրի վրա վերջին չորս տարիների ընթացքում ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար: Թեև Պետդեպարտամենտը շեշտել է ադրբեջանական սահմանային ստորաբաժանումների կողմից մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքերի մասին, այդ ուժերը ծրագրի միջոցով 2018 և 2019 ֆինանսական տարիներին ստացել են ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն, գրում է Ամերիկայի ձայնը:

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31