Խնձորեսկ բնակավայրը շուտով կունենա խմելու ջրի նոր ջրագիծ

16.06.2018 18:59
1389

Արդեն բարձրաձայնել էինք Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի խմելու ջրի հետ կապված խնդիրների մասին:

Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Գորիսի համայնքապետարան, որտեղից ի պատասխան նշեցին, որ այսօր՝ հունիսի 15-ին տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ հստակեցվել են անելիքներն ու մինչև օգոստոս ամսվա վերջ ամբողջովին ավարտին կհասցվեն նոր ջրագծի կառուցման աշխատանքները:

Հարցին, թե ինչո՞ւ մինչև օգոստոս, ստացանք հետևյալ պատասխանը. «Պատճառն այն է, որ Խնձորեսկի խմելու ջրի խողովակն անցնում է բնակիչների ցանքսատարածքներով և դրանք հնձելուց հետո աշխատանքները կսկսվեն»:

Մինչ մենք պատրաստում էին նյութը, «Goris Today»-ին գրեցին Խնձորեսկ բնակավայրի բնակիչներից: Վերաշարադրում ենք այն՝ առանց խմբագրման.

«Հարգելի՜ Խնձորեսկի բնակչություն , այս օրերին ինչպես գիտեք բողոքել ենք ջրի որակի աղտոտվածության համար։ Այսօր եղել են լայն քննարկումներ Խնձորեսկի վարչական լիազոր՝ պ. Սերյոժա Հայրապետյանի հետ։ Վերջինիս հետ ունեցանք պայմանավորվածություն, ըստ որի մինչև սույն թվականի օգոստոս ամիսը սպասենք մինչ կսկվեն նոր ջրագծի շինարարական աշխատանքները։ Սպասելը պայմանավորված է այն հիմքով քանզի Խնձորեսկի ընդհանուր ջրի խողովակն անցնում է բնակիչներից մեկի ցանքսատարածքով և ցանքսատարածքը հնձվելուց հետո կսկսվեն աշխատանքները։ Մինչ այդ կլինեն մշտական վերահսկողութուն ջրամբարների վրա, անհրաժեշտության դեպքում կկատարվի ջրամբարների մաքրումներ։ Քանի որ տարիներ շարունակ սպասելենք կսպասենք ևս մի քանի ամիս և կունենանք նոր ջրագիծ ։

Եվ վերջում ,եթե նախորդ մեր բողոքներում որևէ պաշտոնյայի անձնական որևէ վիրավորանք կամ թյուրըմբռնում է եղել, ապա ներեցե՜ք։

Շնորհակալություն բոլոր արձագանքողներին։
Շնորհակալություն Goris Today ֊ ին մեր բողոքներն անաչառ լուսաբնելու համար։

Հուսանք մյուս անգամ մենք կգրենք շնորհակալական խոսք մաքուր ջրի համար։»

Goris Today

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40