Վաստակաշատ շինարար Ռազմիկ Փարսյանը դարձավ 65 տարեկան․ շնորհավորում ենք

23.08.2024 17:22
6857

Կան անհատականություններ, որոնց անունը, շնորհիվ կատարած գործերի և ստեղծագործ աշխատանքի, այսօր և ընդմիշտ կապված են իրենց ծննդավայրի հետ։ Նրանցից մեկն է Ռազմիկ Գրիշայի Փարսյանը...

Այցելեք Սյունիքի մարզկենտրոն Կապան և չեք կարող չտպավորվել ու չհիանալ Գարեգին Նժդեհի անունը կրող հրապարակի չքնաղ շատրվանով, Մշակույթի կենտրոնի նորօրյա գրավիչ տեսքով, «Ինսպորտ Սյունիք» մարզաառողջարարական ժամանակակից համալիրով, «Սյունիք» օդանավակայանով... Եվ այդ ամենի կառուցողն ինքն է՝ Ռազմիկ Փարսյանը։

Այդ կառույցներով էլ (և ոչ միայն) նրա անունը սերտորեն ու ընդմիշտ կապվել է Կապանի հետ։

Այսօր՝ օգոստոսի 23-ին, լրանում է Ռազմիկ Փարսյանի ծննդյան 65-ամյակը, ինչի առիթով նրան ենք հղում մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Առանց վերապահումի կարող ենք փաստել՝ Սյունիքի մարզի ճանաչված շինարարներից է, Կապանի օրավուր գեղեցկացող քաղաքաշինական կերպի հեղինակներից։ Եվ այդ համբավը ձեռք է բերել վերջին չորս տասնամյակում՝ հայրենի քաղաքում և տարածաշրջանում կատարած ու կատարվող բազմաբնույթ շինաշխատանքների շնորհիվ։ Նրա ուշագրավ ձեռագիրը կարելի է տեսնել ճանապարհաշինական հրապարակներում, ջրագծերի կառուցման օբյեկտներում, սոցիալ-տնտեսական և մշակութային հաստատություններում։

Անկեղծ սիրով ու ջերմությամբ է կապված իր բնօրրան Կապանի հետ։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո (1979-81 թթ), Երևանի Կ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետն ավարտելուց հետո կարող էր աշխատանքը շարունակել Երևանում՝ «Երևաննախագիծ» ինստիտուտում, «Հայշինմոնտաժ» վարչությունում (որտեղ և աշխատում էր), սակայն գերադասեց վերադառնալ ծննդավայր ու հնարավորինս աջակից լինել հայրենի եզերքի շենացմանը։ Դա 1985-ին էր․․․

Կապանում նախ՝ աշխատեց շիննորոգման վարչությունում, «Հայջրմուղկոյուղի» ընկերության մասնաճյուղում, ապա՝ 1988-ին, հիմնադրեց «Ուրարտու» շինարարական կոոպերատիվը։

1997 թվականից նրա գործունեությունը կապված է Կապանի «Նորոգշին» ձեռնարկության հետ (ավելի ուշ՝ ԲԲ ընկերություն, ապա՝ ՍՊ ընկերություն), որի գլխավոր տնօրենն էր, և այսօր էլ շարունակում է գլխավորել՝ արդեն իսկ աշխատանքային փառավոր կենսագրություն ունեցող, տարիներ շարունակ հանրապետության խոշոր հարկատուների ցանկում իր մնայուն տեղն ունեցող, հարյուրավոր կապանցիների համար սիրելի աշխատավայր հանդիսացող այդ ընկերությունը։

Ռազմիկ Փարսյանը տարածաշրջանում հարգանք և հեղինակություն վայելող ընտանիքի զավակ է։ Հայրը՝ Գրիշա Նիկոլայի Փարսյանն էր՝ ծագումով Կապանի Ըրկենանց գյուղից։ Երկար տարիներ Կապանի էլցանցի գլխավոր ճարտարագետն էր, ոլորտի ճանաչված մասնագետը։ Ժամանակակիցների վկայությամբ՝ բացառիկ համեստ անձնավորություն էր։ Ասում են՝ նրա խոսքը կշիռ ուներ Կապանում։

Գերդաստանի ավանդույթները շարունակել է ինքը՝ Ռազմիկ Փարսյանը։ 1984 թ ընտանիք է կազմել ծագումով կավարտեցի Սուսաննա Համբարձումյանի հետ՝ ստեղծելով օրինակելի ընտանիք։ Նրանց երեք որդիները հանրության մեջ  բարձր հեղինակությամբ օժտված անձնավորություններ են։ Ավագ որդին՝ Գևորգ Փարսյանը, 2018 թվականից գլխավորում է Կապան քաղաքը, 2021 թվականից՝ Կապան խոշորացված համայնքը, ում նվիրական ու խոհեմ  գործունեության շնորհիվ Սյունիքի մարզկենտրոնը դարձել է հանրապետության մշակութային ամենաակտիվ կենտրոններից մեկը, իսկ չթուլացող շինարարական եռուզեռը լավատեսություն և հույս է ներշնչում սահմանապահ դարձած Կապան համայնքի հայրենատեր բնակչությանը։

Ըստ կապանցիների՝ մարդկային բարձր հատկանիշներով օժտված Ռազմիկ Փարսյանին առավել բնորոշ են բարությունը, կամեցողությունը, նեղության մեջ գտնվող հայրենակիցներին օգնելը, հայրենի եզերքի հոգսերով ապրելը։

Հայրենի եզերքին նվիրվելու յուրահատուկ օրինակ է Ռազմիկ Փարսյանի վարքն Արցախյան գոյամարտի բոլոր փուլերում։

Այդ ամենի համար է նաև, որ նրա գործունեությունը քանիցս արժանացել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների գնահատանքին։ Դրա օրինակներից է «Երախտագիտության» մեդալը, որին արժանացել է 2016-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ։ Եվ, այդուհանդերձ, նրա համար ամենամեծ գնահատանքն այն մարդկանց օրհնանքի ու երախտագիտության խոսքերն են, որոնք լսվում են բազմաթիվ կապանցիներից, բոլոր նրանցից, ում այս կամ այն հարցով օգնության ձեռք է մեկնել, կամ այն մարդկանցից, որոնց աջակցել է իր բարեգործական ձեռնարկումներով։

Այսօր էլ մասնակցություն է ունենում մեր սահմանների ամրապնդման հույժ կարևոր գործին, որը մի նոր փայլ է ավելացնում նրա կերպարին։

Մեր ժամանակներում 65 տարին հեռու է այն սահմանագծից, որից հետո մարդիկ սովորաբար անցնում են վաստակած հանգստի։ Մանավանդ այս դեպքում, երբ հոբելյարը շարունակում է աշխատել երիտասարդական եռանդով, տարիների փորձի խելամիտ օգտագործմամբ, ժամանակների բովում թրծված իմաստնությամբ։

Ասել է թե՝ Ռազմիկ Փարսյանը դեռևս շատ ասելիք ու անելիք ունի Սյունյաց աշխարհի մերօրյա կենտրոնանիստ Կապանի հետագա զարգացման ու ամրապնդման ճանապարհին։

Ուրեմն՝ մեր հոբելյարին  ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր ու հայրենանպաստ ծրագրերի իրականացում։

«Սյունյաց երկիր»

 

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34