Ռեյտինգային ցուցակները կհանվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների նախագիծը

01.04.2021 14:06
1085

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:

Այսպիսով նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակը, նաև նախատեսվում են որոշակի կարգավորումներ՝ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման առնչությամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր նախագծին: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթում ասաց. «Ես պաշտոնապես հիմա հայտարարում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված»:

Նա նկատեց, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի մեջ է, և Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում: «Ընտրակարգը չէ չարիք եղել, ընտրակարգով փող բաժանելն է չարիք եղել: Եթե իշխանություն եք, թույլ մի տվեք, որ այդ բարքերը լինեն»,-ասաց Մարուքյանն ու պնդեց, որ օրենսգիրքը փոխելու հարցով Հայաստանի ընդդիմադիր ուժերից որևէ մեկի կոնսեսուսը խորհրդարանի դահլիճում չկա:

Ռուբեն Ռուբինյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում մեջբերեց Էդմոն Մարուքյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում ելույթից, երբ քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. «Փոփոխության է ենթարկվում ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է իմ կողմից կոնկրետ, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ և հենց ռեյտինգային ընտրակարգը, երբ մարդիկ ցուցակների հրապարակման, չգիտեմ ինչ այսպիսի հարցեր էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»,-մեջբերեց Ռուբինյանն ու նշեց, որ ստորագրում է այս փաստարկի տակ:

Իշխանությունից վստահեցնում են, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացը, սակայն սա չի նշանակում հրաժարում Ընտրական օրենսգրքի փաթեթից:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01