Շոյգուն հայտնել է, որ Բաքվում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է քննարկել

06.08.2024 20:25
812

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու կատաչած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու՝  Արևմուտքի փորձերը։ Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Առաջին հերթին, դա, իհարկե, Հարավային Կովկասում անվտանգությունն է։ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրությունը փոխանցվել է Երևանին։ Դա նաև Արևմուտքի կողմից այս գործընթացին միջամտելու շատ ակտիվ փորձերն են։ Քննարկվել են նաև տրանսպորտային նախագծերը, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջանցքը։ Քննարկվել է նաև Իլհամ Ալիևի՝ «3+3» ձևաչափով բանակցությունների գաղափարը, մենք սատարում ենք դրան։ Դա պետք է շարունակել, մանավանդ, որ «3+3» բանաձևը հարմար է ոչ միայն այս կոնկրետ դեպքի, այլև ապագայի համար՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- լրագրողներին ասել է Շոյգուն։ Հավելենք, որ Ալիևի ու Շոյգուի բանակցությունների վերաբերյալ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ադրբեջանական կողմը։

© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40