Սևանում լողալ կարելի է, բայց ջուրը չի կարելի խմել․ բնապահպան

23.07.2019 12:24
1158

Այսօր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել՝ գրելով․ «Սևանա լիճը իդեալական մաքուր է»։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են բաժակող ջուրը վերցնում ջրի հատակից ու այն դատարկում։ Ջուրը թափանցիկ է։

Անդրադառնալով այս թեմային՝ irakanum.am-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց՝ լավ է, որ ջուրը թափանցիկ է, բայց վերջին տարիներին լիճը ծաղկում է, իսկ ջրիմուռները հետը իջնում են ջրի հատակը ու նեխման պրոցես է սկսվում, ինչը բավական վտանգավոր երևույթ է։

Կարինե Դանիելյանը հիշեցրեց՝ Սևանում լողալ կարելի է, իսկ ջուրը խմել՝ ոչ։

«Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք՝ բնապահպաններս նշում ենք, որ մաքրման կայաններ են անհրաժեշտ։ Սևանա լիճն իր մեջ ընդունում է մարզի կեղտաջրերը, իսկ մաքրման կայաններ չկան։ Հարկավոր է դիմել սփյուռքին, միջազգային կազմակերպություններ ու մաքրման կայանների հարցը լուծել։ Իհարկե, ափամերձ որոշ հյուրանոցներ ու սննդի կետեր մաքրման աշխատանքներ իրականացնում են, բայց դա շատ քիչ է», – ասաց Կարինե Դանիելյանը։

Նա նշեց՝ Սևանի հետ կապված՝ առաջիկայում քննարկումներ են լինելու։ Կարինե Դանիելյանի խոսքով ՝ Հայաստանում կան մասնագետներ, որոնց մասնագիտական ներուժը լիուլի բավարարում է ուսումնասիրություններ անցկացնելու և որոշակի խնդիրներ լուծելու համար։

«Մենք բազմիցս պնդում էինք, որ Սևանից չի կարելի ջրառ իրականացնել։ Բարեբախտաբար, այս նոր Կառավարությունը մեր այդ հորդորը լսեց։ Սևանից ոչ միայն չի կարելի ջրառ իրականացնել, այլև ընդհակառակը, հարկավոր է ջրի մակարդակը բարձրացնել։ Նախկինում էլ, երբ ջրի մակարդակը բարձրացվեց, նախապատրաստական աշխատանքներ չիրականացվեցին ափամերձ գոտիներում, ինչը շատ վատ է, այսինքն՝ անտառից մի որոշակի հատված, որոշ շինություններ, աղբը մնացին ջրի տակ, այնպես որ, կրկնում եմ՝ կաքրման կայաններն անհրաշեժտություն են․ դրանցից, ցավոք, Հայաստանում չկա», – ասաց Կարինե Դանիելյանը։

Ըստ նրա՝ տարիներ շարունակ որոգման ջրի կորուստները մեծ չափերի են հասել, բայց այդ հարցը չի լուծվել։ Կարինե Դանիելյանի վստահեցմամբ՝ եթե ոռոգման ջրի կուուստեր այլևս չլինեն, պարզվի՝ ինչու է այդպես լինում, ովքեր են մեղավոր, դրանից հետո այլևս կարիք չի լինի, որ Սևանից ջրառ իրականացվի։

«Այսքան ասում ենք, մատնանշում ենք խնդիրները․․․ Տնեսնեք․ հույս ունենանք, որ կոնկրետ քայլեր կարվեն Սևանը փրկելու համար», – ասաց Կարինե Դանիելյանը։

irakanum.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40