Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01
245

Աշխատանքային հերթական շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը անցկացրել է շինհրապարակներում՝ ծանոթացել ավարտական փուլում գտնվող, ինչպես նաև նախորդ դիտարկումների ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման արդյունքներին և առկա նոր խնդիրներին։

Քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների և շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը մանրամասն քննարկել է ի հայտ եկած խնդիրները, հստակեցրել անելիքները և տվել նոր հանձնարարականներ, միաժամանակ հորդորել է խիստ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին և սահմանված ժամկետների պահպանմանը։

Շրջայցի ընթացքում բնակիչները ևս առիթ են ունեցել իրենց գոհունակությունը հայտնել համայնքի ղեկավարին՝ իրականացված բարեկարգման աշխատանքների և համայնքում կատարվող շարունակական դրական փոփոխությունների համար։

Շաբաթ օրը համայնքի ղեկավարն այցելել է հետևյալ շինօբյեկտները․

Արամ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհի և ձախակողմյան մայթի վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 230 856 816 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 103 885 567 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ։

Արամ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 և թիվ 2 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտի կառուցումը իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով՝ 25 190 000 ՀՀ դրամ ներդրմամբ։

Շինարարական կազմակերպությունը՝ «ՌՈՒՖ» ՍՊԸ

Շինարարների փողոցի թիվ 2, 3, 4, 5, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 22 և 24 բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր բակերը նորոգվում և ասֆալտապատվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 443 080 600 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 199 386 270 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ։

Գարեգին Նժդեհի հուշարձանի հարակից տարածքը բարեկարգվում է համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 76 մլն ՀՀ դրամ ներդրմամբ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ։

Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի /Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ/ էսթետիկ տեսքի ձևավորման աշխատանքներն իրականացվում է Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից համայնքի բյուջե մասհանվող գումարով՝ 170 837 556 ՀՀ դրամ և համայնքի բյուջեի միջոցներով՝ 278 477 444 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ և «Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» ՍՊԸ կոնսորցիում

Գարեգին Նժդեհի հրապարակին կից վթարային կամրջի քանդման և նորի կառուցման աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 250 մլն ՀՀ դրամ ներդրմամբ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ

Սպանդարյան փողոցի թիվ 2ա բազմաբնակարան բնակելի շենքի բակի վերակառուցումն ու ասֆալտապատումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 11 156 200 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 6 135 910 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Նշահարում» ՍՊԸ

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11