Դատախազության առաջարկած նախագիծը շրջադարձային կլինի կալանավորման պրակտիկայի խնդիրը լուծելու համար. Արթուր Դավթյան

02.07.2018 13:09
1190

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազը Հայաստանում կալանավորման պրակտիկայի խնդիրը լուծելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով  կալանքից ազատելու հետ կապված դատախազների դիրքորոշման փոփոխությանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունը երկար տարիներ խոսել է այդ խնդրի մասին և հիմնավորել օրենսդրական բացերով:

«Բոլորս էլ սպասողական  այդ խնդիրը կապում էինք նոր քրեական դատավարության  օրենսգրքի ընդունման հետ: Բնականաբար, հանրային պահանջի պայմաններում, երբ շատ ավելի ակնառու դարձավ, որ այդ ոլորտում մենք ունենք իսկապես փոփոխությունների անհրաժեշտություն, մենք լուրջ բարեփոխման գործընթաց իրականացրեցինք:

Նույն կալանքի  պրակտիկայում դեռևս անցած տարի օգոստոսին աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է հատկապես եվրոպական փորձը և դրա հիման վրա մենք  ներդրեցինք այնպիսի մոտեցումներ, որոնց արդյունքներով՝ մոտ 20 տոկոսով կալանքի միջնորդությունները պակաս էին»,- ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, նշեց, որ այդ փոփոխությունները լիարժեք չէին, ուստի դատախազությունը առաջարկեց նախագիծ, որով շրջադարձային փոփոխություններ կլինեն:

«Մենք հրապարակել ենք մեր առաջարկած քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը և այդ նոր մոտեցումները, կարծում եմ, որ կունենան շրջադարձային փոփոխություն, որը, բնականաբար, հետագայում կդառնա օրենք: Մենք կիրառության ընթացքում կտեսնենք  դրա արդյունավետության չափաքանակը»,- եզրափակեց Դավթյանը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40