ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԻՆ

25.02.2020 19:23
1583

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Կապանի մշակույթի կենտրոնի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Վիգեն Հովհաննիսյանին, ով մինչ այս ղեկավարել է ժող․գործիքների անսամբլը։

Իր ելույթում համայնքի ղեկավարը խորին շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Գևորգ Հարությունյանին՝ կատարած անգնահատելի աշխատանքի, անմնացորդ նվիրումի, սրտացավ վերաբերմունքի և այն ամենի համար, ինչի ականատասը եղան բոլորը նրա պաշտոնավարման ընթացքում։ Գևորգ Փարսյանը հաջողություն մաղթեց Գևորգին հետագա գործունեության մեջ և հույս հայտնեց, որ Հայաստանից դուրս նա ևս կշարունակի ներկայանալ որպես կապանցի, բարձր կպահի հարավային մայրաքաղաքի անունը և կապանցիներին հպարտանալու նորանոր առիթներ կտա։

Ներկայացնելով և շնորհավորելով նորանշանակ տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ համայնքի ղեկավարը հայտնեց իր վստահությունը մշակույթի կենտրոնի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ, ինչպես նաև հույս հայտնեց, որ նոր տնօրենը կպահի արդեն իսկ սահմանված բարձր նշաձողը և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի մշակույթի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության շարունակական բարձրացմանը և որոշ ժամանակ անց կապահովի սպասվող արդյունքները։

На изображении может находиться: 3 человека, люди сидят, костюм и в помещении

На изображении может находиться: 6 человек, в помещении

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40