Գևորգ Փարսյանը շնորհավորել է համայնքի գրադարանավարներին

07.10.2024 17:27
641

Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ,
գրադարանային գործի հարգելի՛ մասնագետներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։
Իհարկե ամեն օր չէ առիթ ընձեռվում մեզ խոսելու գրադարանավարների մասին, սակայն դա որևէ կերպ չի նվազեցնում այն կարևորությունը, որն ունեք դուք՝ առողջ հասարակություն ձևավորելու գործում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում մատաղ սերնդի շրջանում դուք եք արթուն պահում գրքի և ընթերցանության նկատմամբ սերը՝ հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու:
Գաղտնիք չէ, որ կիրթ ու բանիմաց սերունդն է մեր ապագայի երաշխավորը և այս համատեքստում առավել է արժևորվում ձեր կատարած աշխատանքը։ Համոզված եմ, որ այսուհետ էլ շարունակելու եք նույն ոգով, և ձեր հոգատար ու բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողանալու եք գրավել ընթերցասեր հասարակության ուշադրությունը՝ նրանց հաղորդակից դարձնելով գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին:

Ձեր առաքելությունը կարևորելով` մենք ծրագրային հստակ մոտեցում ենք որդեգրել և փորձում ենք լուծում տալ համայնքային գրադարանների պայմանների բարելավման տասնամյակների խնդրին: Համոզված եղեք, որ Կապանի համայնքապետարանը շարունակելու է համայնքի գրադարանների արդիականացման, համալրման և տեխնիկական հագեցվածության ապահովման ծրագրերը, որպեսզի թե՛ ձեր և թե՛ գրադարանային ծառայություններից օգտվող մեր համաքաղաքացիների համար ապահովվեն լիարժեք պայմաններ:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք՝ գրադարան-ընթերցող կապը մշտապես ամուր պահելու համար:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22