Գևորգ Փարսյանը՝ տարվա պետական գործիչ Սյունիքի մարզում

15.01.2026 10:56
5771

«Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի խմբագրակազմը, այդ լրատվամիջոցների գեղարվեստական խորհուրդը, ինչպես և արտահաստիքային թղթակիցները նպատակահարմար են գտել վերականգնել «Տարվա պետական գործիչ Սյունիքի մարզում» անվանակարգով տարեկան մրցանակաբաշխությունը, որը 2010 թվականից հետո մի քանի անգամ իրականացվել ու որոշ հանգամանքների բերումով դադարեցվել է։

Մրցանակաբաշխությունն ունի հստակ նպատակ՝ ընթերցողական լսարանի, հանրության օգնությամբ ի հայտ բերել մարզից պետական ու հանրային կառավարման ոլորտներում ընդգրկված սյունեցի լավագույն գործիչներին՝ Սյունիքի մարզի կենսական շահերից բխող որոշակի չափանիշներ նկատի ունենալով։

Հատկապես հիմա, երբ բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքում արժեքների, նաև երկրամասի հետագա ընթացքի վերաբերյալ տեսլականների որոշակի հակադրություն կա, կարևոր է պետական, հանրային, համայնքային գործիչների պետականամետ և սյունիքանպաստ, ազգային ու քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված գործունեությունը։

Կարևոր է, որ պետական համակարգում ընդգրկված ամեն մի սյունեցի հստակ դիրքորոշում ունենա երկրամասի հերթական ու դատապարտելի և մերժելի անդամահատման մեր օրերում։

Մանավանդ որ՝ պետական պաշտոնյաների մի մասը՝ առաջնորդվելով բացառապես կոնյուկտուրայով (հանուն իրենց բիզնեսի, հանուն իրենց պաշտոնի, հանուն պետական միջոցներից ստացվող անվաստակ պարգևավճարի), ծափահարումով են արձագանքում Սյունիքի հաշվին թուրք–ադրբեջանցու դարավոր երազանքի իրականացմանը։

Եվ, այդուհանդերձ, պետական գործիչների սյունիքյան փաղանգում շատերն են արժանի հարգանքի ու դրվատանքի՝ հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածության համար։

Հիմք ընդունելով վերոնշյալ դիտարկումները, սկզբունքները և հետադարձ հայացք ձգելով 2025-ի սյունիքյան անցուդարձին, ողջամիտ համարվեց՝ 2025-ի արդյունքներով «Տարվա պետական գործիչ Սյունիքի մարզում» ճանաչել և հռչակել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Ռազմիկի Փարսյանին։

Նման որոշում ընդունելու համար կարևորվեց ոչ միայն համայնքապետի՝ նրա  արդյունավոր գործունեությունն ու բարձր վարկանիշը, այլև մեր պետականության և ինքնիշխանության հարցում Սյունիքի ունեցած բացառիկ դերի վերաբերյալ հստակ և ոչ երկիմաստ դիրքորոշումը, հանուն համայնքային շահի բոլոր կարող ուժերի հետ համագործակցելու ունակությունը, պատեհապաշտությունը և երկդիմությունը մերժելու նրա չբեկանվող վարքը։

Եվ ոչ միայն... Ամենայն հայոց բանաստեղծն էր ասում՝ «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»։ Ինքը՝ Գևորգ Փարսյանը, նաև այդ բարձունքում է։

Ուրեմն և՝ բարեբանենք պետական գործչի ու սյունեցու այդ տեսակը, որի կարիքը շատ ունի մեր կուրացած աչքերի առջև պատառ–պատառ արվող, պսակազերծվող ու այրիացող հազարամյա մեր տունը՝ Սյունիքը։

Նաև չմոռանանք մեծ հայորդու, մեր սպարապետ Գարեգին Նժդեհի զգուշացում–պատվիրանը՝ «Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի․ առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40