Գեւորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը Նինբո քաղաքում մասնակցել է Չինաստան-Կենտրոնական եւ Արեվելյան Եվրոպայի երկրների 2025 թվականի քաղաքապետերի ֆորումին

27.05.2025 21:11
724

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չժեցզյան նահանգի Նինբո քաղաքի քաղաքապետ Թան Ֆեյֆանի հրավերով մայիսի 21-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Նինբո քաղաքում և մասնակցել Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների 2025 թվականի քաղաքապետերի ֆորումի բացման պաշտոնական արարողությանը:

Ֆորումն անցկացվել է «Տեղական զարգացման հնարավորությունների ընդլայնում միջազգային համագործակցության միջոցով» խորագրի ներքո, որը նպատակ ուներ էլ ավելի ամրապնդելու Չինաստանի քաղաքների և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների միջև բարեկամական հետագա հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունները։

Պատվիրակության անդամները ներկա են գտնվել նաև China-CEEC Expo 4-րդ ցուցահանդեսի բացմանը, շրջել տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, այդ թվում նաև այցելել Նինբոյի խոշոր կազմակերպություններ, որոնք ներդրումներ ունեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում։

Այցի շրջանակներում համայնքի ղեկավարը մասնակցել է նաև Նինբոյի քաղաքապետի կողմից, ի պատիվ պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված պաշտոնական ընդունելության ճաշին, շփվել քաղաքապետի հետ, ինչպես նաև Կապան-Նինբո բարեկամական հարաբերությունների շրջանակում հանդիպում ունեցել Նինբոյի քաղաքային ժողովրդական կառավարության արտաքին գործերի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Սյու Լեպինի և Արտաքին գործերի վարչության Ասիայի հարցերով տնօրեն Յու Յինիի հետ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34