Գեւորգ Փարսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

17.09.2024 10:21
815

Հարգելի պարոն Փարսյան

Ընդունեք մեր սրտաբուխ շնորհավորանքն ու բարեմաղթությունը՝ ծննդյան 39-րդ տարեդարձի կապակցությամբ:

Գուցե եւ տեղին չթվա հակասական ու բախտորոշ մեր ժամանակներում ծննդյան օրերի կամ ուրախաշարժ այլ առիթների այսկերպ նշանավորումը. կիսատված եւ անորոշության մեգ-մշուշով պատված մեր բնօրրան Սյունիքի ապագան աշխարհի ուժեղների քննարկման առարկա է դարձել: Ներսից ու դրսից էլ մեզ հետ խոսում են հնարավոր պատերազմի հաթաթաներով:

Բայց եւ (մյուս կողմից) ողջախոհ չէր լինի մեր ընթացքի առաջապահներին չհիշելը (առիթի դեպքում), մանավանդ որ հայրենատիրությունը գործերի վերածելու հրամայականի առջեւ ենք կանգնած եւ, դրանով պայմանավորված, սպասելիքներ ունենք յուրաքանչյուրից, նաև ձեզանից:

Երկու անգամ ընտրվեցիք Կապան համայնքի ղեկավար՝ 2018-ին եւ 2021-ին: Մեր օրերում կարող էր եւ դա նշանակալից հանգամանք կամ իրադարձություն չդիտվեր. այնքա՜ն ընտրված կամ չընտրված (հորինված) պաշտոնյաներ ունենք, ովքեր հեռավոր աղերս անգամ չունեն իրական Սյունիքի հետ, բայց...

Ի սկզբանե Դուք ընտրեցիք սեփական ուղին, որին բնորոշ են նվիրվածությունը հայրենի եզերքին, իրատեսությունը, իրականության հետ առերեսվելու քաջությունը, որին խորթ են տեսիլքն ու պատրանքը, առօրյա խնդիրների լուծումը խաղ-ներկայացումներով փոխարինելը:

Կարողացաք հերքել ընդունված (միգուցե եւ իրական) այն ընկալումը, թե Կապանը ծայրամաս է կամ ծայրագավառ: Եվ դա արեցիք նախեւառաջ մշակույթի զորությամբ: Բավական է հիշել միայն Կապանի երաժշտական փառատոնը, որը, հիրավի, միջազգային դարձավ ու ավանդական, որը, անտարակույս, պատիվ կբերեր նույնիսկ մեր մայր քաղաքին:

Կարողացաք մերժել ոչ բարի ավանդույթը, որ համապետական կամ տեղական ամեն մի ընտրությունից հետո հանրությունը (ամենափոքր բնակավայրի կտրվածքով նույնիսկ) պետք է տրոհվի եւ թշնամական բեւեռների բաժանվի: Ասել է՝ բոլորս Մենք ենք, չկան մերոնքականներ եւ ոչ մերոնքականներ:

Չընդունեցիք այն կանոնը կամ ավանդույթը,  թե օրվա իշխանության ու հանրության  առնվազն մի հատվածի միջեւ ջրբաժան պիտի լինի, նույնիսկ՝ վիհ: Եվ դա հաջողեցիք սկզբունք դարձրած այն գործելակերպի շնորհիվ, որ համայնքային իշխանության աղբյուրը բացառապես համայնքի մարդիկ են, այս դեպքում՝ կապանցիները:

Չէ, չէինք ասի, թե համայնքապետարանի գործունեությունից գոհ են բոլորը (այդպես չի լինում նույնիսկ տեսականորեն): Բայց գիտե՞ք՝ ինչն է ուշագրավ. Ձեր քննադատներն իրենց անհամաձայնությունը կամ դժգոհությունը (որեւէ հարցում) ատելության եւ բացասումի չեն փոխակերպում, ինչը հավաստող բազում օրինակներ ունենք:

2020-ի ազգային ողբերգությունից եւ հատկապես Արցախյան զուլումից հետո այրիացած Սյունիքը եւ, իհարկե, սահմանապահ Կապանն ամեն ինչից առավել հույսի, լավատեսության, պարբերաբար հնչող սպառնալիքներից չերերալու պետք ունեն: Գնահատելի է, որ չափազանց բարդ այդ խնդիրը (անվտանգային մեր մտահոգությունների անփարատության պայմաններում) փորձում եք լուծել հոգեւոր-մշակութային կյանքի ակտիվացմամբ, ինչպես եւ մարզկենտրոնի կառուցապատման ու բարեկարգման հեւքը չթուլացնելով:

Դրվատում ենք Ձեր ձգտումը՝ երեխաների ու երիտասարդների հետ շարունակաբար վերհիշելու մեր երկրամասի պատմության հերոսական դրվագները, ոգեկոչելու մեր արժանապատիվ ու փառապանծ նախնիների կերպարը, որոնց կյանքի գլխավոր գործը եղել է  հայրենապաշտությունը:

Տեսնում եւ գնահատում ենք Ձեր շրջահայաց, հավասարակշռված եւ զուսպ պահվածքը բոլոր այն դեպքերում, երբ փորձում են (անձնական ինչ-ինչ շահերից դրդված) համայնքապետարանի եւ գործող կառավարության միջեւ խութեր առաջացնել:

Համայնքապետի կարգավիճակից բխող հանդիպումները մարզկենտրոն այցելած նշանավոր հյուրերի հետ՝ նույնպես «մեղքերի» շարքը դասելու պարապմունքների ենք ականատես լինում երբեմն:

Այդ ամենը, բարեբախտաբար, կապանցիներին ավելի է համախմբում համայնքապետարանի շուրջը, որը սպասելի էր:

Եվ այսպես՝ բացելով Ձեր պետական գործունեության վերոնշյալ մի քանի շերտը, ավելի ճիշտ՝ այդ ամենի մեր ընկալումը, չենք կարող չասել՝ պինդ կացեք, ինչպես որ կաք: Իսկ ստեղծարար Ձեր վարքին՝ հաստատուն էություն եւ հարատեւություն:

«Սյունյաց երկիր»

 

 

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15