Գեւորգ Փարսյանը աշխատանքային հերթական շրջայցն է կատարել քաղաքի մի շարք շինհրապարակներ

06.03.2023 18:59
2675

Շաբաթ օրը՝ մարտի 4-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքային հերթական շրջայցն է կատարել քաղաքի մի շարք շինհրապարակներ՝ հետևելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին։

Ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը եղել է Կապանի թիվ 9 և 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, Շինարարների փողոցի թիվ 15 և 17 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ և Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ կառուցվող խաղահրապարակներում։

Շրջայցի ավարտին Գևորգ Փարսյանը իրականացված աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել է իր դիտողությունները՝ հորդորելով հնարավորինս արագ շտկել դրանք և խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40